Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԹշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն

Անհրաժեշտ իրավական քայլ՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար․

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները եւ մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները հրապարակվել են դեկտեմբերի 7-ին:

Դատարանը որոշել է Ադրբեջանին պարտավորեցնել ապահովելու հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, կանխելու Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության ու խտրականության հրահրումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը։ Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը՝ որոշելով Հայաստանին պարտավորեցնել կանխելու կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը։ Կողմերը պարտավոր են նաեւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը կարեւորեց այն հանգամանքը, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի պաշտոնյաների ու հանրային գործիչների կողմից հայատյացության քարոզը, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Այսինքն՝ հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզն ու խտրականության հրահրումն իրականացվում եւ հովանավորվում են պետական ամենաբարձր մակարդակով։ «Դատարանը փաստել է, որ Ադրբեջանում պաշտոնատար անձինք են դրանով զբաղվում, ինչը նշանակում է, որ վերագրելի է Ադրբեջան պետությանը։ Իսկ մեզ մոտ, եթե կան մասնավոր անձինք, որոնք ատելություն են քարոզում, ապա պետությունը պետք է փորձի կանխել նման դեպքերը, այսինքն՝ Հայաստանում դա պետական վարքագիծ չէ, ինչպես Ադրբեջանում։ Սա ընդհանուր բնույթի կոչ է, որպեսզի պետությունն իրենից կախված ամեն ինչ անի երկրում ատելության քարոզը բացառելու համար, ինչը Հայաստանն արել եւ անում է։ Մեծ հաշվով՝ մեր քաղաքացիները չեն խոսում Ադրբեջանի ազգաբնակչությանը սպանելու, վերացնելու մասին, ինչին ականատես ենք լինում նույն այդ երկրում»,- մանրամասնեց զրուցակիցս՝ հավելելով, որ միջազգային դատարանը մերժել է ականապատման քարտեզների հետ կապված Ադրբեջանի պահանջը։

Իրավաբանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սա միջանկյալ որոշում է, այլ ոչ թե վերջնական վճիռ, հետեւաբար, որոշ ձեւակերպումներ պայմանավորված են հենց դրանով, այսինքն՝ դատարանը վերջնական չի եզրակացրել, որ կողմերն ինչ-որ բան խախտել են, թե ոչ, թեեւ իր ձեւակերպումներում տեսնում ենք, որ դա հաստատ անելու է։ Միջանկյալ միջոցով պահանջ է դրվում մինչեւ վերջնական որոշում կայացնելը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից, որպեսզի ուշ չլինի, երբ կայացվի վերջնական որոշումը։ Սիմոնյանը նկատեց, որ դա նման է մեր ներպետական դատական գործընթացներում հայցի ապահովմանը։ Անդրադառնալով այն տեսակետներին, թե դեկտեմբերի որոշումը հաղթանակ չէր Հայաստանի համար, անգամ կարծիքներ են հնչում, թե դրանք ինչ-որ առումով պարտություն են, զրուցակիցս հակադարձեց, որ նման կարծիքներն ու եզրակացությունները չեն բխում հայկական շահից, որովհետեւ սա 90 տոկոսանոց հաղթանակ է, միայն մի փոքր մասով չի բավարարվել հայկական կողմի պահանջը, ինչը կանխատեսելի էր։

«Կարճաժամկետ առումով սա շատ կարեւոր որոշում էր մեզ համար։ Մենք արդեն հասկանում ենք, թե դատարանն ինչ տրամաբանություն է օգտագործում, այսինքն՝ տեսանելի է վերջնական որոշման կայացման ճանապարհը։ Դա կսանձի Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունը, որպեսզի հետագայում զուսպ լինի իր գործողություններում, եւ չոչնչացվեն հայկական մշակութային արժեքները, չսպանվեն եւ կտտանքների չենթարկվեն գերիները։ Մենք արդեն ունենք փաստաթուղթ միջազգային ատյանից, որը պարտադիր է,- պարզաբանեց Սիմոնյանը, ապա շարունակեց,- Ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքով արդյունքներին, ապա այս դատական գործընթացն ու ընդունված որոշումը պետք է գնահատել որպես Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար անհրաժեշտ իրավական քայլ։ Նման քայլերով ենք վերջում հանգելու այն բանին, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այն էլ՝ բարձր կարգավիճակով, որը անկախությունն է ու միացումը Հայաստանին։ Այլ տարբերակ չի դիտարկվում»։

Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատել է միջազգային ատյաններում սեփական հիմնազուրկ տեսակետներն առաջ տանելու համար։ Թեեւ Ադրբեջանը վերջին 25 տարում շատ քիչ իրավական հաջողություններ է գրանցել այս ուղղությամբ, սակայն զրուցակիցս նշում է, որ դրանք, այնուամենայնիվ, օգտակար են եղել իրենց քաղաքականության համար։ Ցավոք, հայկական կողմն ավելի պասիվ է եղել, սակայն ընդամենը մեկ տարվա աշխատանքի արդյունքը բավականին մեծ է. «Եթե մենք տասնամյակների ընթացքում այսպես աշխատեինք, անհամեմատ ավելի մեծ արդյունքներ կգրանցեինք՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն նույնպես անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումներին՝ նշելով. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի խոչընդոտներ են տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ խաղաղ զարգացման համար»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրավիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության եւ մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին եւ կոչ արել շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:

Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնմանը՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։ Ինչպես միշտ, համանախագահ երկրները կոչ են արել «Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից» ու ամբողջությամբ կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարությամբ վերահաստատած հանձնառությունները, ինչպես նաեւ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ։ Համանախագահ երկրները խրախուսել են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում եւ համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի՞ խախտվում իրական հավասարությունն ու արդարությունը, երբ հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ, Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Մինսկի խմբի ձեւաչափը խնդիր լուծող մարմին չէ, այլ ընդամենը՝ միջնորդ, իսկ միջնորդի առաքելությունն է կողմերից որեւէ մեկին «չնեղացնել» եւ բերել համաձայնության, հաշտեցման դաշտ։ «Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ներկայումս վտանգի տակ է, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ ասում է, որ այդ հարթակն այլեւս գործ չունի անելու, քանի որ ինքը հարցը լուծել է։ Հետեւաբար, եթե համանախագահներն ավելի սուր արտահայտություններով հանդես գան, ապա հնարավոր է՝ Ադրբեջանը կոշտ արտահայտվի եւ դուրս գա Մինսկի խմբի ձեւաչափից, ինչը նրա երազանքն է եղել 20-25 տարի շարունակ։ Նրանք ուզում են այլ հարթակներ գործարկել, ինչպիսիք են, օրինակ, «3+3»-ը կամ Թուրքիային Մինսկի խմբի համանախագահությունում ընդգրկելը, ինչը նույնպես անընդունելի է մեզ համար»,- մեկնաբանեց նա։

Անհասցե, հավասարության նշան դնող հայտարարությունների արդյունքում հայկական կողմի շահերի ոտնահարում թույլ չտալու համար զրուցակիցս կարեւորում է պաշտոնական Երեւանի արձագանքը, որպեսզի խախտումների արձանագրումները լինեն հասցեական, եւ հավասարության նշան չդրվի կողմերի միջեւ։ Սիմոնյանի խոսքերվ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը չպետք է համընկնի համանախագահների դիրքորոշման հետ, մենք պետք է պահանջենք մեր շահերի պաշտպանությունը՝ բանակցությունների սեղանին դնելով մեր դիրքորոշումը։ «Մենք չենք կարող անընդհատ հետքայլ կատարելով գնալ բանակցության»,- շեշտեց իրավաբանը։