Քիմ Քարդաշյանին և Փիթ Դևիդսոնին կրկին միասին են նկատել (լուսանկարներ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին նկատել են երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նրանք գնացել են կինոթատրոն՝ Սուպերմենի մասին նոր ֆիլմը դիտելու:
Պապարացիների արած լուսանկարներում երևում է, որ երկուսն էլ ժպտում են և լավ տրամադրություն ունեն:
Օրերս Քարդաշյանը հաստատել է սիրավեպը Դևիդսոնի հետ:Բարի Ուեյսին տված հարցազրույցում Քարդաշյանը, պատասխանելով հարցին առ այն, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղել և ասել է, որ իրեն փորձում են անհարմար իրավիճակում դնել:
«Դուք գիտեք՝ ով է»,-հակիրճ ասել է 41-ամյա Քարդաշյանը, որին վերջին ամիսներին հաճախ են նկատում Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:
Իսկ մինչ այդ ռեփեր Քանյե Ուեսթը փորձում է ամեն ինչ անել իրենից հեռացած կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, վերադարձնելու համար: Նա մի քանի անգամ հրապարակավ դիմել է Քարդաշյանին՝ խնդրելով իր մոտ վերադառնալ: Սակայն հաղորդվում է, որ Քարդաշյանը դիմել է դատարան՝ պաշտոնապես ամուսնալուծվելու համար:























ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...