Samsung-ը նոր ծալովի սմարթֆոն է ստեղծել
Samsung ընկերությունն ստեղծել է նոր հեռախոս, որն ունի ծալովի եւ շարժական էկրան։ Այս մասին տեղեկացնում է 91Mobiles պարբերականը, գրում է «ЛентаРу»-ն։
Այս պատենտի մասին տեղեկություն եղել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) բազայում։ Փաստաթղթերի համաձայն՝ սարքն ունի այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալիս առաջ շարժել դիսփլեյը։ Ճկուն էկրանը անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ ծալել։ Ծալված վիճակում սարքն ունի կոմպակտ չափեր, բայց բացված վիճակում այն կարելի է օգտագործել որպես պլանշետ։
Լրագրողները նշել են, որ կորեական կորպորացիայի ինժեներները, հավանաբար, ստեղծել են նման առաջին հիբրիդ դեւայսը։ «Հատուկ կառուցվածքը թույլ է տալիս մեծ էկրանն օգտագործել տեսանյութեր դիտելու եւ խաղերի համար»,- ընդգծել են հեղինակները։ Դիսփլեյի շարժն ապահովում է հատուկ մեխանիզմը, որը այն դուրս է մղում եւ շրջում առաջնային վահանակը։
Ապագա սմարթֆոնի մասին լրացուցիչ տեղեկություն չի հայտնվում։ Հեղինակների խոսքով՝ պատենտը WIPO բազայում հայտնվել է հունիսին, բայց կազմակերպությունն այն հրապարակել է միայն տարեվերջին։ Լրագրողները եզրակացրել են, որ դեւայսի հատուկ կառուցվածքը դեռեւս պատենտ ստանալու փուլում է։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...