Կպատժի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը Լոռու ՔՊ-ական մարզպետին
եկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մութ ամպեր են կուտակվում Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի գլխին: Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն հենց Խաչատրյանն էր, ով նույնիսկ պատրաստ էր գնալ պաշտոնի իջեցման, սակայն, դրան, ինչպես երևում է, պատրաստ չէին ընտրողները. արդյունքում` Խաչատրյանը պարտվեց անգամ սեփական թաղամասում, իսկ համայնքապետ ընտրվեց Վանաձորի գործող քաղաքագլուխ Մամիկոն Ասլանյանը:
Դրանից հետո, ինչպես և ակնկալվում էր, Խաչատրյանն ու ՔՊ-ն անցան ռեպրեսիաների: Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, քաղաքապետարանի ևս երկու աշխատակիցների բերման էին ենթարկել և թվում էր, որ Ասլանյանի ընտրվելն այլևս անհնար է: Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, եւ նրանց Վանաձորի թեկնածուի` Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը` ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը` Արկադի Փելեշյանը` Ական, եւ «Լուսավոր Հայաստան»-ը միանան ՔՊ-ին, եւ Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր` Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» պետք է ձեռնպահ մնար ՔՊ-ի հետ միավորվելուց, քանի որ իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն, պարզվում է` ոչ: «Լուսավոր Հայաստանը» դիմել էր դատարան` ժամանակ շահել, որպեսզի իշխանությունը Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնի իրականացնել և կորզել համայնքապետի աթոռը:
Չի բացառվում, որ իշխանությունները հիշեն իրենց տապալված թիմակցի այս քայլերը և վերջինիս դեմ նույնպես քրեական գործեր հարուցվեն: Գուցե դա էլ կանխազգալով մարզպետը ընդհատակ է անցել. նախկինում նա գրեթե յուրաքանչյուր օր գրառումներ էր անում, մարզպետարանի կայքում նրա անունից հայտարարություններ էին տեղադրվում, իսկ այժմ լռություն է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»