Փաշինյանի հայտարարությունները կարող են նոր աղետների հանգեցնել. Կիվիրյան
Փաշինյանի հայտարարությունները կարող են նոր աղետների հանգեցնել Արցախի հարցում եւ ոչ միայն, դրանք հիմա էլ լուրջ հետեւանքներ են առաջացնում Հայաստանի համար։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին, ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը ո՛չ հայամետ, ո՛չ հակահայկական, ո՛չ թուրքամետ, ոչ հակաթուրքական մոտեցումներ ունի, նա ամեն ինչ իրավիճակից ելնելով է անում։
«Եթե երեք տարի առաջ նա հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա այժմ նա փաստացի ասում է. «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»։
Արցախյան երկրորդ պատերազմից եւ նոյեմբերի 9-ին ու դրանից հետո ստորագրված հայտարարություններից հետո Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը՝ այն հանձնելով Ռուսաստանին։ Հիմա հենց Մոսկվայի ձեռքում է Արցախի անվտանգության մանդատը։ Բացառված չէ, որ Փաշինյանը փորձում է խորացնել այս գործընթացները։ Միգուցե նա դա անում է իր անգրագիտության հետեւանքով կամ նախապես ծրագրված սցենարով, որը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ (Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Փաշինյանի ազդեցության տակ)։ Արցախն իր անվտանգությունը կապահովի ռուսական զորախմբի ու Կրեմլի օգնությամբ։ Երեւանն էլ ավելի կմեկուսանա Արցախից, որի ճակատագիրը կորոշի Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի սուբյեկտայնությունը շարունակում է նվազել, եւ նրա կախվածությունը Մոսկվայից մեծանում է։ Կլինի այնպես, ինչպես կորոշի Ռուսաստանը»,- նշեց վերլուծաբանը:
Խնդիրը միշտ եղել է այն, որ Արցախի հարցում հայկական կողմը, Կիվիրյանի գնահատմամբ, աղոտ պատկերացումներ է ունեցել, ինչից հիմա էլ օգտվում է Փաշինյանը՝ ժամանակ առ ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակից տեղեկատվական արտահոսք կազմակերպելով։
Նա չբացառեց, որ Փաշինյանը ամեն ինչ տանում է դեպի այս 30 տարիների ընթացքում ձեւավորված փաթեթի մասին տեղեկատվության ամբողջական բացահայտում։
«Սա կփակի բանակցությունների էջը։ Փաշինյանն ունակ է դրան եւ, հնարավոր է, դա անի հակառակ կողմի պահանջով»,- ասաց վերլուծաբանը։Նրա կարծիքով, դեռ 1990-ականներին պետք էր հասկանալ, որ աշխարհը չի ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ դրա համար համաշխարհային մասշտաբի շատ լուրջ տեղաշարժեր պետք է կատարվեին։
«Հետեւաբար, հատուկ դեպքի ակնկալիքով, հայկական կողմին պետք էր թույլ չտալ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռության փոփոխություն։ Այս հավասարակշռության կտրուկ փոփոխությունը, ինչպես նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունների անհեռատես քաղաքականությունը հանգեցրեցին նրան, ինչ կա այսօր։
Դրա վառ օրինակը Անկարայի համար Կիպրոսի հարցն է։ 1974 թվականից Թուրքիան գրավել է Կիպրոսը եւ պահպանում է ստատուս-քվոն, քանի որ Հունաստանը ռազմաքաղաքական տեսանկյունից ավելի թույլ է։ Այսինքն՝ նույնիսկ բազմամիլիոնանոց բնակչությամբ Թուրքիան, որն ունի գործընկերներ՝ ի դեմս թյուրքալեզու երկրների եւ դաշնակիցների, առաջնորդվում է այս բանաձեւով»,- ասաց վերլուծաբանը։
Կիվիրյանը վստահ է, որ կոնկրետ այս մոդելը միակն էր, որ կարող էր արցախյան խնդրին հայանպաստ լուծում տալ։
«30 տարվա ընթացքում պետք էր երկիրը զարգացնել՝ հենվելով պետականաշինության բոլորովին այլ մոդելի վրա, որտեղ յուրաքանչյուր լումա կուղղվեր անվտանգության ոլորտին։ Պետք էր ձեւավորել մի մթնոլորտ, որի դեպքում քաղաքացին իրեն երկրի մաս կզգար։ Պետք էր ձեւավորել բոլորովին այլ տնտեսական մոդել՝ նուրբ դիվանագիտական աշխատանքի զուգորդմամբ»,- եզրափակեց նա։




















Հրազենից արձակված կրակոցից զինվոր է մահացել
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «MAN» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը
Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 7-ին
ԱՄՆ փոխնախագահ Վենսը` կգիշերի Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում. «Ժողովուրդ»
Մելանյա Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ շփումների մասին՝ ուկրաինացի երեխաներին ընտանիքների հետ վերամ...
Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Ինչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով