Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. Ավետիսյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ մասնակցել ՀԱՊԿ գործողություններին․ Հայաստանն այլընտրանք չուներ

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ որոշում է ընդունել ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին։ Որոշումն, ի դեպ, ընդունվել է արդեն հետադարձ, այն բանից հետո, երբ հայկական 70 հոգանոց զորախումբն արդեն մեկնել էր Ղազախստան։ Ըստ էության, գործող իշխանությունները պարզապես իրավական ձևակերպումներ են տվել խաղաղապահ գործողությանը մասնակցելու՝ Փաշինյանի միանձնյա որոշմանը։

Ղազախստան մեկնելու և գործողությանը մասնակցելու որոշումը շարունակվում է քննադատության առիթ դառնալ սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ՀԱՊԿ-ն վերակենդանացնելու, հայկական զորախումբ ուղարկելու մեջ, մինչդեռ նույն ՀԱՊԿ-ն մատը մատին չխփեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Խնդիրը գլոբալ հարթության մեջ դիտարկելով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի հնարավորություն չուներ չմասնակցել։

Նախ, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ է դարձել ՀԱՊԿ նախագահ, և հենց ինքը պետք է պահպաներ համապատասխան ընթացակարգերը, խորհրդակցություններ անցկացներ ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարների հետ, կազմակերպեր խաղաղապահ առաքելությունը։ Եթե ՀԱՊԿ անդամ-պետություններից մեկը վետո դներ խաղաղապահ առաքելության վրա, Ղազախստանը ստիպված էր լինելու դիմել այլ միջազգային կառույցների։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Թուրքական քաղաքական շրջանակները դժգոհում են, որ Ղազախստանում այսօր հայտնվել են ՀԱՊԿ ուժերը, այլ ոչ թյուրքական պետությունների կազմակերպության զինված ուժերը։ Թերևս, հասկանալի է՝ ինչ հետևանքներ այդ փաստը կունենար թե՛ ՀԱՊԿ տարածքի, թե՛ բուն Հայաստանի համար։

Ղազախստանում կատարվող իրադարձությունները հարված են տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, փոխարենն աճում է ՌԴ ազդեցությունը։ Ըստ էության, Հայաստանն ուներ երկու այլընտրանք՝ ՌԴ, թե՞ թուրքական ազդեցության գործակալ դառնալ։ Ընտրվել է միակ տրամաբանական տարբերակը։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները այլընտրանք չունեն։ Իհարկե, կարելի է ժամեր շարունակ բանավիճել, թե ինչու Փաշինյանի մեղքով ՀՀ-ն ինքնիշխանության այսպիսի կորուստ ունեցավ, սակայն դա արդեն այլ թեմա է։

Արմեն Դանիելյան