Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութ
Քաղաքականություն

Կա՛մ մեր կառավարությունն ինչ-որ բան արդեն ստորագրել է Թուրքիայի հետ, կա՛մ խոստացել է, որ պետք է ստորագրի․ թուրքագետ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին, Մոսկվայում։  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ երեկ տարածած այս հայտարարությանը նախորդել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցը, որում անդրադարձ էր կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին շեշտադրմամբ։

168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել հունվարի 14-ի հանդիպումից, և, առհասարակ, ինչպիսի՞ հեռանկար ունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացիային ուղղված նոր փուլը։

Թուրքագետը նախ վստահեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ անգամ հույսեր չունի, ապա հիշեցրեց 2009 թվականների հայտնի փորձն այդ ուղղությամբ, երբ մեկնարկած երկխոսության ծրագիրը վիժեցվեց հենց Թուրքիայի կողմից։

«Մենք այդ ժամանակ առավել ուժեղ վիճակում էինք գտնվում, պարտված պետություն չէինք, և մեզ հետ հաշվի էին նստում։ Սակայն այն ժամանակ էլ չստացվեց, որովհետև թուրքերը երբեք չեն ուզում և չեն ուզենալու մեզ հետ հավասարը հավասարին երկխոսել․ պետք է անպայման փորձեն մեզ նսեմացնել, ճնշել։

Երբ այսօր ասվում է՝ նախապայմաններ չկան, սակայն մյուս կողմից՝ Էրդողանը հայտարարում է, թե դրական ազդակներ կան Հայաստանի կողմից, և մենք անգամ գուցե սահմանը բացենք, ես, ծանոթ լինելով մեր իշխանավորների գործելաոճին՝ վախենում եմ, որովհետև Էրդողանը և նրանից առաջ ևս Թուրքիայում մշտապես նույն նախապայմաններով էին խոսում։

Եվ չմոռանանք՝ հենց Էրդողանն էր, որ տապալեց 2009 թվականի պրոտոկոլները․ երբ արդեն ստորագրվել էին, Բաքվից հայտարարեց (ինչը ևս հատկանշական է), որ դա չի վավերացվելու, մինչև Հայաստանը չկատարի նախապայմանները, և, հատկապես, Արցախի հանձնումը ադրբեջանցիներին։ Մինչև վերջերս Էրդողանը մեր առջև դնում էր այդ նախապայմանները․ այդ ի՞նչ եղավ, որ նույն Էրդողանը այսօր հանկարծ սկսեց խոսել սահմանը բացելու մասին։ Թուրքական կողմից նշվող «եկող դրական ազդակները» միայն մի բան կարող են ենթադրել, որ մեր կառավարությունը կամ ինչ-որ բան արդեն ստորագրել է Թուրքիայի հետ, կամ խոստացել է, որ պետք է ստորագրի»,- նշեց թուրքագետը։

Տիրան Լոքմագյոզյանը, սակայն արձանագրեց, որ Հայաստանի կողմից Թուրքիայից առաջադրվող հնարավոր նախապայմանների ընդունումը հանգեցնելու է նոր նախապայմանների թելադրման։

Հարցին՝  արդյոք Հայաստանի Հանրապետությունը մեկնարկած գործընթացից առաջ չպե՞տք է խորհրդակցեր Սփյուռքի հետ, Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց․

«Տպավորություն է, որ օրվա իշխանություններն արդեն իսկ առաջին օրվանից աշխատում են հակահայկական ճանապարհով՝ մեր դեմ, իսկ վերջին երկու տարիների կատարվածից տեսնում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի շատ, քան մեզ համար։ Այս պարագայում ինչ-որ կարծիք հարցնելու մասին խոսելն արդեն ծիծաղելի է։

Ի դեպ, մենք տեսանք, թե ինչպես վարչապետը, որ բազմահազարանոց ժողովրդի առաջ հայտարարում էր, թե մենք որևէ բան չեն ստորագրելու առանց ձեզ հարցնելու, ճիշտ հակառակն արեց՝ գիշերային ստորագրությամբ, առանց որևէ մեկին որևէ բան տեղեկացնելու, ուր մնաց՝ Սփյուռքի հետ խորհրդակցի։ Մենք տեսանք, որ անգամ երկրի նախագահը հայտարարեց, թե ինքն անտեղյակ էր (ճի՞շտ է, թե՞ սուտ, դա այլ խնդիր է)։

Բացի այդ՝ այստեղ, կարծեք, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև հակասփյուռքյան գործարք է գնում, ինչը մենք տեսանք թուրք դիվանագետներից մեկի հայտարարության մեջ, երբ նշեց, թե Սփյուռքն արդեն փլուզվում է, Սփյուռքն արդեն խաղից դուրս է գալիս»։

Թուրքագետը նկատեց, որ թուրքական կողմի նմանատիպ հայտարարությունները պետք է դիտարկել թուրքական այն քարոզչության համատեքստում, թե իբրև իրականում Ցեղասպանության պահանջատիրության հետևում կանգնած է բացառապես Սփյուռքը, որ Հայաստանն այդպիսի նպատակներ չունի։

«Սփյուռքի ձեռքից վերցրին իր միակ ամենաուժեղ զենքը՝ Ցեղասպանության պահանջատիրությունը․ Բայդենը գործածեց «Ցեղասպանություն» բառը, ինչը, սակայն, ոչինչ չփոխեց։ Դա Թուրքիայի հետ պայմանավորված և խորքում հակահայկական քայլ էր, որով Սփյուռքի գոյության, պայքարի հիմքը կորավ,- ասաց նա՝ նկատելով, որ սփյուռքյան շատ կառույցներ և Հայ Դատը, մասնավորապես, տարիներ շարունակ մի ուղղությամբ է քաղաքականություն վարել՝ առանց մտածելու ճանաչումից հետո պահանջատիրության հստակեցումների մասին,- Մենք սխալ ճանապարհով էինք գնացել, մենք ամեն ինչ կենտրոնացրել էինք ԱՄՆ նախագահի կողմից այդ բառը գործածել-չգործածելու վրա՝ չմտածելով, թե գործածելուց հետո ի՞նչ ենք անելու․ նման ծրագիր ցայսօր չունենք»։

Հնարավո՞ր է, որ Թուրքիայի ցանկություններն իրականություն դառնան, և մեկնարկած գործընթացը, իսկապես,  սեպ խրի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում՝ հարցին ի պատասխան՝ Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ 2009թ․ առավել լավ պայմաններով կազմված արձանագրություններն արդեն սեպ էին դառնում Հայաստանի և Սփյուռքի միջև, իսկ այժմ, ըստ նրա, առավել քան բուռն արձագանք պետք է սպասել։

Նա, սակայն, չբացառեց նաև անհամարժեք արձագանքը՝ հաշվի առնելով  Հայաստանում և Սփյուռքում առկա ապատիկ վիճակը։

«Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մի լեթարգիայի մեջ է, որ կարծեք թե՝ ոչ մի բան չկա։ Մահաքունի մեջ է գտնվում մեր ժողովուրդը, և գուցե այդ գործընթացները ոչ մի ազդեցություն էլ չունենան,- ասաց թուրքագետը, ապա անդրադառնալով հարցադրումին, թե ինչո՞վ է պայմանավորում նման վիճակը, մանրամասնեց,- Մեր ժողովրդին հասցրին այդ վիճակին։ Այնպես չէ, որ այդ հեղափոխությունը մեկ օրում զարգացավ, այնպես չէ, որ այսօրվա իշխանությունները միանգամից եկան․ 30 տարի հատուկ ուժեր, հատուկ կազմակերպություններ աշխատեցին մեր ժողովրդի վրա այդ առումով, ու շատ խորը պրոպագանդային աշխատանք տարվեց, որի պտուղներն ենք այսօր քաղում։ Նայեք մեր այսօրվա իշխանավորներից մի քանիսի՝ սկսած վարչապետից, գրությունները դեռ 20-25 տարի առաջ»։