Մեծ Բրիտանիայի թագուհու անվտանգության ապահովման նպատակով արգելվելու են Վինձոր ամրոցի շուրջ թռիչքները
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մշտական կեցության վայր հանդիսացող Վինձորյան ամրոցի շրջակայքում՝ մինչև 762 մետր հեռավորությամբ, սահմանվելու է ոչ թռիչքային գոտի՝ թագուհու անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ նշելով, որ հունվարի 27-ին համապատասխան որոշում կընդունվի, որի համաձայն արգելվելու են նաև ամրոցի շուրջ թռիչքները ՝ 2․2 կիլոմետր շառավղով ։
Նշենք, որ դեկտեմբերի 27-ին Վինձոր ամրոցի, որտեղ Եղիսաբեթ 2-րդ թագուհին դիմավորում էր Ամանորը, տարածք էր ներթափանցել զինված տղամարդ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել էին, որ տղամարդուն հաջողվել էր ներթափանցել ամրոցի տարածք , սակայն նա չէր կարողացել մուտք գործել այնտեղ տեղակայված որևէ շենք։ Ավելի ուշ հայտնեցին, որ տղամարդն, ամենայն հավանականությամբ, հոգեկան խանգարումներ ունի։
The Sun-ն էլ հայտնել էր, որ տղամարդը ցանկացել է վրեժ լուծել թագավորական ընտանիքից՝ Հնդկաստանում Լոնդոնի վարած գաղաթուտիրիական քաղաքականության համար։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...