7 ամյան Նաստյան 1 տարում երկու միլիարդ ռուբլի է վաստակել
Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան մեկ տարում երկու մլրդ ռուբլի է վաստակել եւ մտել աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների տասնյակ, ցուցակը հրապարակել է Forbes USA-ը, գրում է «ЛентаРу»-ն։
Կրասնոդարցի աղջիկը 2021թ. վաստակել է 28 մլն դոլար (մոտ 2 միլիարդ 72 միլիոն ռուբլի)։ Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։
2020թ. Ռաձինսկայան յոթերորդ տեղում էր։ Այդ ժամանակվանից նա իր եկամուտն ավելացրել է 10 մլն դոլարով, իսկ բաժանորդների թիվը հասել է 87,5 մլն մարդու։ Աղջիկը վարում է Like Nastya ալիքը։ Իր հին տեսանյութերը Spotter բլոգերը վաճառել է YouTube-ի խոշոր անկախ սեփականատերերից մեկին։ Անցած տարի նա նաեւ սեփական ապրանքների եւ NFT-հավաքածուի վաճառք էր կազմակերպել։
Առաջին տեղում բլոգեր MrBeast-ն է, որը մեկ տարում վաստակել է 54 մլն դոլար։ Երկրորդ տեղում Ջեյք Փոլն է, որը ստացել է 45 մլն դոլար։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...