Նախկին կնոջ հետ աղմկահարույց սկանդալից հետո Ջոնի Դեփը վերադառնում է կինո
Այն բանից հետո, երբ Ջոնի Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, դատի է տվել նրան եւ մեղադրել ընտանեկան բռնության մեջ, դերասանը զրկվել է բազմամիլիոնանոց պայմանագրերից եւ դերերից: Չնայած նախկին ամուսինների դատավարությունները մինչ օրս չեն դադարում, հայտնի է դարձել, որ Դեփի կարիերայում վերջապես լույս է բացվել։
Մայվենի նոր ֆիլմում դերասանը հանդես կգա ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XV-ի դերում։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը եւ երեք ամիս կշարունակվեն Փարիզում։
Ժապավենը կպատմի Լյուդովիկոս XV-ի կառավարման պատմության մասին, որը 59 տարի եղել է գահին: Պարադոքսալ է, բայց Լյուդովիկոս XV-ը միայնակ մահացավ, երբ նրան մեղադրեցին կոռուպցիայի եւ անբարոյականության մեջ:
Ընտանեկան բռնության մեջ Դեփի մեղադրանքների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո շատ ընկերություններ, այդ թվում Disney-ը, երես են թեքել դերասանից: Դերասանի մասնակցությունը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի հինգերորդ մասում վերջինն էր նրա համար։ Չնայած նրա դերը սագային միլիարդավոր դոլարներ է բերել, սակայն ընկերությունը հրաժարվել է 6-րդ մասում Ջոնի Դեփի ներկայությունից։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...