Մեղավոր են անցորդները․ Փարիզում ցրտահարությունից մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերը
Ֆրանսիացի լուսանկարիչ Ռենե Ռոբերը ցրտահարվել է ու մահացել փարիզյան մարդաշատ փողոցում։ Նրա ընկերները վստահ են, որ պատճառը մարդկանց անտարբերությունն է, որոնք անցել են ընկած ծերունու կողքով, հայտնում է «RTL» ռադիոկայանը՝ վկայակոչելով հանգուցյալի ընկերոջ՝ լրագրող եւ երաժիշտ Միշել Մոմպոնտեի խոսքերը։ ՝
Նրա խոսքով՝ 84-ամյա Ռոբերը ցրտահարությունից մահացել է ձյան մեջ վեց ժամ մնալուց հետո։ Նա մոտավորապես 21:30-ին դուրս է եկել տնից, իրեն վատ զգացել ու ընկել։ Մինչեւ առավոտյան ժամը վեցը ոչ ոք ուշադրություն չի դարձրել տղամարդու վրա, մինչ նրա կողքով անցնող անօթեւանն օգնություն է կանչել։
«Եթե տեսնում ենք, որ ինչ-որ մեկն անգիտակից ընկած է, փորձեք կանգ առնել եւ նայել՝ արդյոք նա շնչում է, որովհետեւ այդ մի քանի վայրկյանը կարող է կյանք փրկել»,- ասել է Մոմպոնտեն։ Նա հավելել է, որ Ռոբերի ինքնազգացողությունը վատացել է Փարիզի մարդաշատ շրջաններից մեկում, սակայն ոչ ոք չի օգնել նրան։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...