Porsche Taycan էլեկտրամոբիլը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ արագ լիցքավորման շնորհիվ
Porsche Taycan-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես էլեկտրամոբիլ, որը ծախսում է նվազագույն ժամանակը լիցքավորվելու համար ԱՄՆ ամբողջ տարածքում ուղեւորությունների նպատակով: Լոս Անջելեսը Նյու Յորքի հետ կապի 4535,2 կմ երթուղին հաղթահարելու համար մեքենան լիցքավորվել է ընդամենը 2 ժամ, 26 րոպե եւ 48 վայրկյան, գրում է 3dnews.ru-ը:
Ինքնատիպ ռեկորդը, իհարկե, կրում է յուրահատուկ բնույթ, սակայն Porsche Taycan-ն առաջինը չէր: Նախորդ ռեկորդը պատկանում է Kia EV6-ին, որը գրեթե նույն ուղեւորությունը կատարել է 7 ժամ, 10 րոպե եւ 1 վայրկյան տեւողությամբ լիցքավորման շնորհիվ:
Գերմանական մեքենայի ղեկին է եղել Ուեյն Հերդեսը, որը խնայող վարման ճանաչված վարպետ է եւ հիպերմիլինգ եզրույթի հեղինակը: Այդ եզրույթը ենթադրում է հատուկ կարգավորումների եւ վարման հնարների կիրառում վառելիքի առավելագույն խնայող այրման կամ մեքենայի լիցքերի օգտագործման համար: Ինչպես պարզաբանել են Porsche-ում, Հերդեսն ամբողջ ուղեւորության ընթացքում նորմալ արագություն է սահմանել, սակայն երբեմն, եթե դա թույլ է տվել մարտկոցը, փոքր-ինչ արագ է վարել:
Ինքը՝ մեքենան, համալրված էր Performance Plus ֆիրմային մարտկոցով, որն առավել տարողունակ է՝ ի տարբերություն բազային տարբերակի: Որպեսզի Գինեսի ռեկորդը պաշտոնապես գրանցվի, ամբողջ ուղեւորության ընթացքում իրականացվել է տեսաձայնագրում, իսկ մեքենայի գտնվելու վայրը հսկվել է GPS-ով: Վարորդը նաեւ հայտնել է, որ 350 Վտ կայանին առաջին անգամ ավտոմեքենան կցելուց հետո մարտկոցի լիքցավորումն աճել է 6 տոկոսից 82 տոկոսի ընդամենը 22 րոպեում: Ճանապարհորդության ընթացքում օգտագործվել են Electrify America մշտական հոսանքի ցանցի կայաններ. ընկերությունը ներկայացել է որպես այդ նախագծի գործընկեր:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...