Շվեդիայում ագռավներին սովորեցրել են փողոցներից հավաքել ծխախոտի մնացորդները (տեսանյութ)
Շվեդական Corvid Cleaning ընկերությունը մշակել է ագռավներին փողոցային աղբը հավաքելու գործում ներգրավելու մեթոդ: Փորձնական նախագծի շրջանակներում թռչունները հավաքում են Սոդերտալյե քաղաքի փողոցներում ու հրապարակներում դեն նետված ծխախոտի մնացորդները և դրանք դնում հատուկ տուփի մեջ, հայտնում է The Guardian-ը։
Նախագծին մասնակցում են ագռավներ, որոնք արկղում դրված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի դիմաց սնունդ են ստանում։ Ընկերության հիմնադիր Քրիստիան Գյունթեր Հանսենի խոսքով՝ վայրի թռչունները հետաքրքրություն են ցուցաբերում առաջադրանքի նկատմամբ։
Ինչպես նշում է The Guardian-ը, փորձին մասնակցող նորկալեդոնյան ագռավները կարողանում են տրամաբանել, ինչպես յոթ տարեկան երեխան։ Սա թույլ է տալիս նրանց հեշտությամբ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին է աղբահանությունը:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...