Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան
«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Քաղաքականություն

«Վտանգվում է դատական իշխանության անկախությունը». ՔՊ-ականները դատավորներին չեն ներկայացրել նոր օրենքի նախագիծը

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկման համար դատավորներին չի ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում մի շարք դատավորները հայտնեցին, որ իրենք նախագծի առկայության, բովանդակության մասին տեղեկացել են Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած այօր ու երեկ հնչած ելույթներից։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նախագծերի, այն էլ Սահմանադրական օրենքները պարտադիր հանրային քննարկման ենթակա են, բացառություն են միջազգային պայմանագրերը.

«Առնվազն 15 օրում քննարկումներն պետք է անց կացվեին, ու նախագիծը ներկայացվեր շահագրգիռ մարմիններին։ Տվյալ դեպքում առանց դատարանների, դատաբորների կարծիքը հաշվի առնելու այն չէր կարող դրվել քվեարկության։ Այս նախագծի մասին տեղեկացել ենք Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից, այսօր էլ իմացանք, որ այն ընդունվել է։ Սա քննարկման ընդհանրապես չի դրվել, մենք ընդունված տարբերակն էլ մինչեւ հիմա չունենք։ Հնարավոր չի դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը փոփոխվի ու հանրային քննարկման, մասնավորապես, դատավորների շրջանում կարծիքի համար չներկայացվի»։ Կարծում եմ միտումնավոր չի ուղարկվել. մինչ այս բոլորը ուղարկում էին, վերջին անգամ էլ բացասական գնահատականներ հնչեցրեցինք։

Դատավոր Հարությունյանը նշեց, որ եվրոպական առաջադեմ երկրներում Բարձրագույն դատական խորհրդում կամ նմանատիպ այլ մարմիններում գերակշռում են դատավորները, այլ ոչ թե իրավաբան-անդամները. «Այսօր համամասնությունը խախտված է. այսինքն՝ գործում է 4 դատավոր-անդամ, 5 գիտնական-անդամ։ Նման կարգավորումներով իշխանության այլ թևերը դատական գործերին, անկախությանը միջամտելու ավելի լայն հնարավորություններ են ստանում։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այս փոփոխությամբ վտանգվում են սահմանադրական երածխիքներն ու բալանսը։ Այսօրվա պայմաններում դատավորների նկատմամբ հետապնդումներ հարուցելու, կարգապահական վարույթներ հարուցելու ավելի լայն հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին, դա անթույլատրելի եմ համարում, հաշվի առնելով հատկապես ԲԴԽ-ում առկա իրողությունները ու գործելակերպը»։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը պատմեց, որ առավոտյան է իմացել այդ նախագծի մասին, իր գործընկերներն էլ անակնկալի են եկել.

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, այսպես ասած՝ «գաղտնի ռեժիմով» նման նախագիծ ներկայացնելն ու ընդունելը։ Այս նախագծով կարեւոր փոփոխություն է նախատեսվում։ Խոսք է գնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շեմի իջեցման մասին։ Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ մասնագետների կարծիք է լսվել։ Ակնհայտ է ինձ համար, որ սա ճիշտ փոփոխություն չէր։ Ես չեմ զարմանում, որ նման փոփոխություն է տեղի ունեցել, ինչքան փոփոխություն, որ տեղի է ունենում ի վնաս դատավորների է։ Սրանով ԲԴԽ անդամների դերն է իմաստազրկվում»։

Դատավորի խոսքով, ստացվում է, որ ԲԴԽ 5 իրավաբան-անդամները կարող են միասին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնել.

«Ես չեմ ուզում տարանջատել իրավաբան-անդամին դատավորից, բոլորն էլ դատավորի անկախությունը պաշտպանելու համար են, բայց, օբյեկտիվորեն, ԲԴԽ դատավոր-անդամներն ավելի լավ են պատկերացնում դատավոր-անդամների առօրյան, մեր համայնքի կողմից են ընտրված։ Երբ ուսումնասիրում ես միջազգային կարծիքները, խոսք է գնում, որ ոչ թե պետք է գիտնական-անդամները հավասար լինեն, այլ գերիշխող լինի դատավոր-անդամների քանակը»։

Դատավորի խոսքով՝ այս օրենքի ընդունմանը պետք է դեմ լիներ հենց Բարձրագույն դատական խորհուրդը. «Միայն հեշտ քվեարկություն անելով չի, պետք է ասեին՝ ոչ, 5 ձայնը բավարար չի»։

Մեզ հետ զրույցում ԲԴԽ իրավաբան-անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց, որ դեռեւս 2020 թվականից ինքը կողմ է եղել այս նախագծին.

«Այն ժամանակ, երբ կար շրջանառվող «Դատական օրենսգիրք» փոփոխությունների շրջանառվող նախագիծը, ինքս առաջարկել եմ այդ տարբերակը»։

Բեքմեզյանն ասաց, որ այդ առաջարկը 2020 թվականին չի ընդունվել։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն պետք է աշխատի այն նույն սկզբունքներով, ինչպիսին աշխատում են Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը։

«ԲԴԽ բոլոր անդամներն էլ աշխատում են մեկ նպատակով՝ կայացնել արդարացի որոշումներ։ Եթե միջնորդությունը հիմնավոր կլինի, ապա դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, եթե անհիմն՝ ապա չի ենթարկվի պատասխանատվության։ ԲԴԽ-ն 10 անդամից է բաղկացած, եթե բոլոր անդամները մասնակցեն վարույթին, ապա հինգ գիտնականով վճռորոշ ձայնի իրավունք ունենալ եւ որոշում կայացնել։  Եթե տեսնենք վերջին տարիներին ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթներով կայացրած որոշումները, կտեսնեք, որ դեպքերի 98 տոկոսում ԲԴԽ-ի ձայները տարբեր կերպ են բաշխվել։ Իմ կարծիքով՝ սա ավելի շատ արհեստական պատճառաբանություն է»։

ԲԴԽ անդամը հիշեցրեց 2019 թվականը, երբ ԲԴԽ-ն մի քանի ամիս շարունակ չէր կարողանում գործեր քննել, քանի որ անդամների քանակը 6-ն էր. «Ես գտնում եմ, որ այս նախագիծն ուշացած է։ Ես չեմ կարողացել արձակուրդ գնալ, ինձ հետ են կանչել 2-3 օր առաջ, որ ես կարողանամ մասնակցել վարույթի քննությանը, որովհետեւ մենք քվորումի խնդիր կարող էինք ունենալ»: