ԱԳՆ. Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան առաքելություն ուղարկելու մտադրությունը
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը վկայություն է այն մասին, որ փորձ է արվում ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում եւ ընդհանրապես պատմական հայրենիքում։Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական եւ պատմամշակութային կոթողներն ավերելու եւ ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։
«Եվ այդ հայտարարության մեջ մենք խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Այստեղ իրավացի են պնդումները այն մասին, որ սա տարիներ շարունակ տեւած հայատյացության եւ էթնիկ զտումների քաղաքականության մի դրսեւորում կարող է լինել։ Կարող եմ ասել, որ սա նաեւ մարտահրավեր է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի համար եւ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վերաբերյալ վճռի առումով»,- ասաց Միրզոյանը։
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը, մասնավորապես, Ադրբեջանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դեմ։
ԱԳՆ ղեկավարը նշեց, որ տվյալ դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը հրամայական է դառնում։
«Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը։ Այդ հարցով Հայաստանը եւ Ադրբեջանը փետրվարի 4-ին մտքեր են փոխանակել։ Հստակ ժամկետներ չկան, բայց կողմերը վերահաստատել են տարածաշրջան նման այցի կարեւորությունը։ Եվ ահա այդ հայտարարությունից հետո մենք դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին , նախատեսում ենք նաեւ հանդիպումներ այդ հարցի քննարկման համար։ Մեր կարծիքով՝ այդ այցը պետք է տեղի ունենա 1954 թվականի զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանված սկզբունքներին համապատասխան»,- եզրափակեց նախարարը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»