Շվարցենեգերի որդին զարդարել է Men's Health ամսագրի շապիկը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի և նրա տնային տնտեսուհու՝ Միլդրեդի որդի Ջոզեֆ Բաենան լուսանկարահանման է մասնակցել Men's Health ամսագրի համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարները վերջինս հրապարակել է իր ինստագրամյան էջում:
Ամսագրի շապիկին 24-ամյա Բաենան հայտնվել է սպիտակ շապիկով և կապույտ ջինսով՝ անձրևի տակ: Լուսանկարների հեղինակն է հայտնի լուսանկարիչ Էրիկ Ռեյ Դևիդսոնը:
«Ինչպիսի պատիվ և առավելություն է հայտնվել Men’s Health Magazine ամսագրի շապիկին: Մի մարդու համար, որն այդքան շատ է նվիրվում իր առողջությանն ու ֆիզիկական վիճակին, սա անհավանական նշաձող է: Հուսով եմ որ ձեզ դուր կգա հիանալի հոդվածը»,- գրել է Բաենան սոցցանցում:
Ինչպես հայտնի է, Ջոզեֆը վերջերս սկսել է նկարահանվել ֆիլմում: Նա ծնվել է դերասանի և տնային տնտեսուհու գաղտնի կապից, երբ Շվարցենեգերն ամուսնացած է եղել Մարիա Շրայվեր: Զույգը բաժանվել է, սակայն դերասանն ընդունել է որդուն և հայտնել նրա մասին Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո:


,




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...