Մասկ. Starship-ի առաջին ուղեծրային թռիչքը կարող է տեղի ունենալ մեկ կամ երկու ամսից
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Starship-ի առաջին ուղեծրային թռիչքը կարող է տեղի ունենալ մեկ-երկու ամսից։ Թեեւ նա անհաջողություններ է կանխատեսում, բայց վստահ է, որ Starship-ը մինչեւ այս տարվա վերջ ուղեծրում կլինի, հաղորդում է AP-ն:
Մասկը ներկայացրել է ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին խոշոր Starship-ի թարմացումը, որը կանգնած է Տեխասի SpaceX արձակման հարթակում 119 մետրանոց հրթիռի կողքին:
ՆԱՍԱ-ն նախատեսում է օգտագործել Starship-ը տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար արդեն 2025 թվականին: Մինչդեռ Մասկը հույս ունի Starship-ի օգնությամբ Մարսի վրա քաղաք ստեղծել՝ այնտեղ սարքավորումներ եւ մարդկանց տեղափոխելով: Այս պահին առաջին թռիչքներն ուղեծիր կհասցնեն Starlinks ինտերնետային արբանյակները։
«Հավանաբար, ճանապարհին որոշ բախումներ կլինեն, բայց մենք ցանկանում ենք դրանք հարթել արբանյակային եւ թեստային առաքելությունների միջոցով»,- ասել է նա:
SpaceX-ը սպասում է Դաշնային ավիացիոն վարչակազմի հաստատմանը, նախքան Starship-ի հաջորդ փուլը՝ ուղեծիր դուրս գալը: Մասկը նշել է, որ հաստատում է ակնկալում մարտին, եւ որ հրթիռը պետք է մինչ այդ պատրաստ լինի թռիչքի: Դա նշանակում է, որ արձակումը տեղի կունենա մոտակա մի քանի ամիսների ընթացքում, հավելել է նա։
Մասկի գնահատականներով՝ Starship-ի մեկնարկը կարող է 10 միլիոն դոլարից պակաս կամ գուցե նույնիսկ ընդամենը մի քանի միլիոն դոլար արժենալ: Նա դա «չափազանց ցածր» եւ «ծիծաղելիորեն լավ» գին է անվանել տիեզերական ներկայիս չափանիշներով:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...