Նոր զարգացումներ Յեի եւ Քիմ Քարդաշյանի լարված հարաբերություններում
Յեն (Քանյե Ուեսթ) Ինստագրամի իր էջից հեռացրել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ կապված գրեթե բոլոր հրապարակումները: Մնացել է միայն հունվարի 21-ին արված որդու՝ Սեյնթի բասկետբոլային ցատկի լուսանկարը:
Հիմա ռեփերի էջում կարելի է տեսնել միայն աշխատանքային նախագծերին վերաբերվող գրառումներ:
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում կրքերը, չնայած ամուսնալուծությանը, շարունակում են բորբոքվել: Դրանից մեկ օր առաջ Քանյեն հասցրել էր Քարդաշյանին մեղադրել իրեն երեխաներից բաժանելու համար ու միանգամից հեռացնել նրանց հետ ունեցած բոլոր լուսանկարները:
Պարզվել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են. երաժիշտը լավ էլ հանդիպում է երեխաներին ու նրանց հետ ներկայանում նաեւ հանրային միջոցառումներին:
Քանյեն 6-ամյա Սեյնթին, 4-ամյա Չիկագոյին ու 2-ամյա Փսալմին իր հետ տարել է The Future Brunch, որտեղ նրա նախաձեռնությամբ կիրակնօրյա պատարագ է տեղի ունեցել:
Իսկ ավելի վաղ, Քիմը հանրայնորեն քննադատել էր Ուեսթին: Նա հրապարակում էր արել ու գրել, որ «ռեփերը փորձում է բոլորին վերահսկել ու մանիպուլյացիաների ենթարկել»
«Քանյեի անընդհատ հարձակումները հարցազրույցներում ու սոցցանցերում ավելի շատ չարիք են առաջացնում, քան՝ Նորթի տեսանյութը: Լինելով մեր երեխաների հիմնական խնամատարն ու կերակրողը՝ անում եմ ամեն ինչ, որպեսզի պաշտպանեմ մեր դստերը, բայց նաեւ թույլ տամ նրան ծնողի վերահսկողությամբ դրսեւորել իր ստեղծագործական ձիրքը: Քանի որ դա նրան երջանիկ է դարձնում »,- գրել էր Քիմը:





















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...