TABDC. Երեւանի եւ Անկարայի բանակցությունների վերսկսումը «կենտրոնացած է կարգավորման, այլ ոչ թե հաշտեցման հասնելու վրա»
Երեւանի եւ Անկարայի բանակցությունների վերսկսումը «կենտրոնացած է կարգավորման, այլ ոչ թե հաշտեցման հասնելու վրա», հայտարարել է բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհրդի (TABDC) նախագահ Նոյան Սոյակը։
Anadolu-ին տված հարցազրույցում Սոյակը նշել է, որ բանակցությունները կարող են «օգուտ բերել, որը դուրս է գալիս հենց երկու երկրների շրջանակներից»: Ըստ Սոյակի՝ «Լեռնային Ղարաբաղի պատճառով երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, հիմք դրվեց Հարավային Կովկասում ավելի մեծ խաղաղություն ապահովելու համար, ինչը օգուտ կբերի այնպիսի հարեւաններին, ինչպիսին Ռուսաստանն է»:
«Ունենալով իր տարածաշրջանային տարաձայնությունները Վրաստանի հետ Կովկասում եւ Ուկրաինայի հետ հարավ-արեւմուտքում ՝ Ռուսաստանը, հավանաբար, չէր ցանկանա եւս մեկ շարունակվող հակամարտություն ունենալ Հարավային Կովկասի մյուս մասում, որը կարող էր էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում», - ասել է Սոյակը՝ հավելելով, որ «Ռուսաստանը շատ առումներով վիթխարի դեր է խաղում Հայաստանում»:
Սոյակը նաեւ ենթադրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է օգնել երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում։
«Բաքվում որոշ բարձրաստիճան բյուրոկրատներ մասնավոր կերպով ենթադրում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նույնիսկ օգնել հարթել Հայաստանի հետ իրենց սեփական հետպատերազմյան հարաբերությունները՝ ցույց տալով ռազմական կուրսից առեւտրի փոխշահավետ ֆոկուսին անցնելու առավելությունները։ Այդ պատճառով մենք կարող ենք ասել, որ Բաքվի մոտեցումը կարգավորման գործընթացին 180 աստիճանով շրջվել է», - ասել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»