Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆ
Քաղաքականություն

«Ստուգման հարթակն» ու հերքումներով զբաղվողը՝ սեփական հերքումների ու դատական հայցերի շրջապտույտում

Մեր իրականության մեջ հաճախ է կարիք լինում ստուգելու այս կամ այն տեղեկության հավաստիությունը, հասկանալու, թե ինչպես են ծախսվում, օրինակ՝ պետբյուջեի միջոցները և այլն: Դանիել Իոննիսյանի «Փաստերի ստուգման հարթակը» (FIP), իրենց ճոխ բնորոշմամբ,  հենց այս նպատակն է հետապնդում: Դե, ամեն դեպքում կայքի «Մեր մասին» բաժնում նշված է, որ «FIP.am»-ի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների կողմից հրապարակված՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները»: 

«FIP.am»-ը հաճախ է ուշադրության կենտրոնում պահում տարբեր շրջանակների՝ անհատների ու կազմակերպությունների ֆինանսական դրությունը՝ եկամուտներ, ծախսեր և այլն: Բայց երբ սկսում ես «հաշվել ուրիշի փողերը», հարց է առաջանում՝ իսկ դու թափանցի՞կ ես աշխատում: «Փաստերի ստուգման հարթակը» հիմնադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն։ Դրա կայքի «Մենք» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում տեղադրված են ՀԿ-ի տարեկան հաշվետվությունները՝ մինչև 2019 թվականինը ներառյալ: Հաջորդ երկու՝ 2020 և 2021 թվականների հաշվետվությունները բացակայում են, հետաքրքիր է՝ ինչո՞ւ, հատկապես այն դեպքում, երբ հենց իրենք են նշում, որ «ԻՔՄ-ն, հավատարիմ լինելով թափանցիկության սկզբունքներին, ամեն տարի հրապարակում է իր գործունեության տարեկան հաշվետվությունները և կանոնադրությունը»։

Нет описания.

Այդ վերջին՝ 2019 թ.-ի հաշվետվության մեջ պատմում են իրենց գործունեության մասին, իսկ վերջում՝ եկամուտների և ծախսերի: Մասնավորաբար, 2019 թ.-ին մեկ տարվա կտրվածքով ԻՔՄ-ի եկամուտը կազմել է մոտ 586 000 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին այս թիվը կազմել է մոտ 434 000, 2017 թ.-ին մոտ 148 000, 2016 թ.-ին՝ մոտ 66 000 ԱՄՆ դոլար: Ակնհայտ է եկամուտների թռիչքային աճը չորս տարվա ընթացքում, ընդ որում՝ հենց իշխանափոխության տարում ու դրանից հետո: Կոռուպցիոն սենսացիոն բացահայտումների սիրահար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, սակայն, լիովին չի բացահայտում, թե ահռելի՝ մոտ կես միլիոն դոլարից ավելի գումարը 2019 թ.-ի ընթացքում ինչպես է ծախսել: Հաշվետվության մեջ ընդհանուր գծերոց սոսկ նշում է, որ իրականացրել է այս կամ այն ծրագիրը և ծախսել իքս գումարը, միայն այդքանը: 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Հաջորդ հետաքրքիր կետը ՀԿ-ի ֆինանսավորման աղբյուրներն են: Բոլորի ֆինանսական աղբյուրները բացահայտել ցանկացող, փաստերի լեզվով խոսող հարթակը, հանուն արդարության,  բաց է այս առումով: Ամեն դեպքում նշվում են կազմակերպությունների անունները՝ որը որքան գումար է տրամադրել ՀԿ-ին: Երկու խոշոր դոնորներն են Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (Վաշինգտոն) և Բաց հասարակության հիմնադրամները (Հայաստան): Այն հանրությանն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ: Քանի որ խոսեցինք ֆինանսական միջոցների մասին, փոքրիկ անդրադարձ 2021 թ.-ին ՀԿ-ի կողմից ՊԵԿ-ին ներկայացված տարեկան հաշվետվությանը: Փաստաթղթում հատկապես աչք է ծակում «Տարեկան մուտքեր» տողը: Ուշադրություն՝ նշվում է, որ ՀԿ-ն 2020 թ.-ին ունեցել է 0 մնացորդ (խոսքը գումարի մասին է-խմբ.): 

Нет описания.

Нет описания.Нет описания.

 

Սա ինչ-որ առումով զավեշտի է նմանվում, երբ իրենց կայքում հրապարակում են հաշվետվություններ, որտեղ հստակ նշված են դոնորներից ստացված ֆինանսական ահռելի միջոցները, իսկ ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվության մեջ՝ այդ մասին՝ ոչ մի խոսք: Ի դեպ, հետաքրքիր է, արդյո՞ք ԻՔՄ-ն երբևէ ենթարկվել է արտաքին աուդիտի, եթե այո, ինչո՞ւ այդ մասին տեղեկություն չի հրապարակում իր իսկ կայքում: Լավատես լինենք ու մտածենք, որ ուղղակի մոռացել են. հիշեցրինք՝ կհրապարակեն:

Մյուս կարևոր խնդիրը բուն գործունեությունն է:  Ամենաթարմ օրինակը՝ «Փաստերի ստուգման հարթակից»: Հունվարի 31-ի հրապարակումից հանրույթը տեղեկացավ, որ «Ալեն Սիմոնյանը թաքցրել է իրեն պատկանող գույքը և այն չի հայտարարագրել»: Հրապարակումը պատրաստելիս հիմնվել էին Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի վրա: Այս հրապարակմանը փետրվարի 2-ին արձագանքեց Կադաստրի կոմիտեն՝ նշելով, որ ««FIP.am»-ին տրամադրված տվյալը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում» 2012 թ.-ին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։ Խնդրի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ տարեկան հայտարարագրեր ներկայացնելու և «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումների մասով: Կամ օրինակ՝ 2019 թ.-ի օգոստոսին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր «Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ» հոդվածը, որը հերքել էր առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ մի շարք պարզաբանումներ ներկայացնելով: Հարթակը ներողություն է խնդրել իր ընթերցողներից և առողջապահության նախարարությունից «պատվաստումների զգայուն թեմայի վերաբերյալ հոդվածում առկա ապատեղեկատվության և սխալ եզրակացությունների համար»։ Այս դեպքերում գործը չի հասել «դիվանբաշուն»՝ դատարանին: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Դատական տեղեկատվական համակարգում որպես պատասխանող Դանիել Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» անունները մուտքագրելիս բախվում ես երեք տասնյակից ավելի քաղաքացիական գործերի, երբ քաղաքացիները պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներողություն խնդրել պարտավորեցնելու կամ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների հայցերով դիմել են դատարան: Խոսենք օրինակներով: Դեռևս 2017 թ.-ի մարտին այն ժամանակ «Sut.am» կայքէջում, որն այժմ վերափոխվել է «Փաստերի ստուգման հարթակի», հրապարակվեց «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում /114 ձայնագություններ/» վերտառությամբ նյութը: Այն ժամանակ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեն դիմեցին դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի Դ. Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև պահանջում էին 2-ական միլիոն դրամ՝ որպես  փոխհատուցում: 

2018 թ.-ին Գիտության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Սամվել Հարությունյանը զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու և որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում՝ երկու միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով դիմել էր դատարան: Գործով պատասխանողը կրկին Դ. Իոաննիսյանն էր: Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով Իոաննիսյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով հերքել ավելի վաղ նույն ֆեյսբուքյան օգտահաշվում տեղ գտած Սամվել Հարությունյանի վերաբերյալ տեղեկատվությունը: Հետագայում մերժվել էր նաև Իոաննիսյանի վերաքննիչ բողոքը:

2019 թ.-ին ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայց էր ներկայացրել Դ. Իոաննիսյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկության հերքման և փոխհատուցման պահանջների մասին: 2020 թ.-ի դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Իոաննիսյանին պարտավորեցնել ԶԼՄ-ի ներկայությամբ հերքել Բաբկեն Ղազարյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունը: Իոաննիսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել էր: 

Առանձնացրել ենք հայցերից մի քանիսը, բայց, ինչպես նշեցինք, դրանց թիվը փոքր չէ: Բավական մեծ թիվ են կազմում նաև «FIP.am»-ի հրապարակած այս կամ այն «տեղեկության» հետ կապված աղմկոտ հրապարակումներն ու հերքումները, որոնք դատարան չեն հասել: Մի խոսքով՝ սկանդալների պակաս չկա, թեպետ հնարավոր է, որ Իոաննիսյանին հենց դա է պետք: Լրատվամիջոցի, առավել ևս կառույցի դեպքում, որը հավակնում է լինել «ստուգման հարթակ» և որը ժամանակ առ ժամանակ հերքում է այս կամ այն լրատվամիջոցի տեղեկությունը, ինքն իրեն հերքելը կամ էլ դատական հայցերի շրջապտույտում հայտնվելը, այն էլ՝ զրպարտության և վիրավորանքի հոդվածներով, մեղմ ասած, բազմախոսուն է... 

Արսեն Սահակյան