Քոչարյան. Հնարավոր է, Արեւմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռվացնել Ռուսաստանից
«Ռեալ պոլիտիկ» արտահայտությունը միշտ գործում է։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Արեւմուտքի երկակի ստանդարտների մասին։
Հարցին, որ համաշխարհային հանրությունն աչք է փակում Հայաստանում տիրող իրավիճակի վրա, տեղի ունեցողը ժողովրդավարական գործընթացներ է անվանում, իսկ Փաշինյանն աջակցություն է վայելում, եւ արդյո՞ք Հայաստանում իշխանափոխության իրական հնարավորություն կա, ինչպե՞ս կարելի է դա անել. Քոչարյանը նշեց. «Զանգվածային բողոքով: Այս իշխանությունն այլ կերպ չի հեռանա»։
Նույնիսկ համաշխարհային հանրության կողմից աջակցությա՞ն դեպքում, մանրամասնեց լրագրողը։ «Ի՞նչ եք կարծում, 2018 թվականին իշխանությունները չէի՞ն օգտվում համաշխարհային հանրության աջակցությունից։ Գերազանց հարաբերություններ կային եւ ԵՄ-ի, եւ ԵԽ-ի հետ, եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի Դաշնության հետ, մտանք ԵԱՏՄ։ Հարաբերություններն ամենեւին էլ վատը չէին։ Բայց ամեն ինչ՝ նույն համաշխարհային հանրության վերաբերմունքը, կախված է բողոքի ցույցերից ու հանրահավաքներից։ Եթե տեսնեն, որ դա իսկապես իշխանափոխության կբերի, անմիջապես կսկսեն ողջունել, խոսել ժողովրդավարության, կամքի դրսեւորման մասին։ «Ռեալ պոլիտիկ» արտահայտությունն աշխատում է միշտ։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն երկակի ստանդարտների տեսանկյունից արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները։ Դա մեզ համար ակնհայտ է։ Միգուցե այս կերպ նրանք փորձում են Հայաստանին ինչ-որ կերպ հեռվացնել Ռուսաստանից։ Այս թեման քննարկվել է, չեմ ուզում կրկնվել։ Ռուսաստան-Արեւմուտք, Արեւմուտք-Չինաստան աշխարհաքաղաքական լարվածությունը մեր դեմ է աշխատում. Աշխարհում գերիշխող ուժի հարցը, բազմաբեւեռ կամ միաբեւեռ աշխարհի ձեւավորումը, շատ մեծ շահեր են բախվում, եւ մենք թեեւ ծայրամասում հայտնվեցինք, բայց մեզ էլ է դա կպնում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»