Google-ը հայտարարել է Android-ում գովազդի hետեւումը սահմանափակելու ծրագրերի մասին
Google-ը հայտարարել է իր Android օպերացիոն համակարգում գովազդի հետեւումը սահմանափակելու ծրագրերի մասին։
«Մեր նպատակն է մշակել գաղտնիության մակարդակը բարձրացնող արդյունավետ գովազդային լուծումներ, որոնց դեպքում օգտատերերը կիմանան, որ իրենց տեղեկատվությունը պաշտպանված է, իսկ մշակողները եւ ընկերությունները կստանան գործիքներ շարժական սարքերում հաջողության հասնելու համար», - ասված է Google- ի հայտարարության մեջ։
«Մենք պլանավորում ենք աջակցել գովազդային հարթակի գոյություն ունեցող գործառույթներին առնվազն երկու տարվա ընթացքում եւ մտադիր ենք ծանուցում տրամադրել ցանկացած ապագա փոփոխություններից առաջ», - նշված է հայտարարության մեջ:
Թեեւ Google-ը պնդում է, որ փոփոխությունները կպաշտպանեն օգտատերերի անանունությունը, սակայն նրանք կարող են նաեւ էլ ավելի ամրապնդել տեխնոլոգիական հսկայի գերիշխանությունը թվային գովազդի ոլորտում։
Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, 2021 թվականի չորրորդ եռամսյակում ավելի քան 60 մլրդ դոլար է վաստակել միայն գովազդից ստացված եկամուտների հաշվին, ինչը նրա եկամուտների ավելի քան 80 տոկոսն է կազմում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...