Որոնք են 2022 թվականի լավագույն ավտոմեքենաները
Сonsumer Reports ամերիկյան պարբերականի փորձագետները կազմել են 2022թ. լավագույն ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Այդ մոդելները ստացել են բարձրագույն միավորներ անվտանգության, հուսալիության, էներգոարդյունավետության եւ սեփականատերերի բավարարվածության ճափորոշիչներով սպառողների կարծիքի ու փորձագետների գնահատման հիման վրա:
Մոդելները ներկայացվել են՝ ըստ գնային կատեգորիաների: Մինչեւ 25 հազար դոլարի կատեգորիայում լավագույն են ճանաչվել Nissan-ի երկու մոդելները՝ Sentra սեդանն ու Rogue Sport քրոսովերը: 25 հազար դոլարից մինչեւ 35 հազար դոլար գնային կատեգորիայում ամենաբարձր գնահատականին են արժանացել Subaru Forester-ը, Honda Accord-ն ու Toyota Prius-ը:
25-45 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաների շրջանում լավագույնն են համարվել Toyota RAV4 Prime-ը, Kia Telluride-ն ու Honda Ridgeline-ը: 45 հազար դոլարից թանկարժեք մոդելների ցուցակում են հայտնվել Ford Mustang Mach-E-ն ու Lexus RX-ը:
Վերոնշյալ տասը մոդելներից ռուսական շուկայում ներկայացված են միայն Subaru Forester, Toyota RAV4 ու Lexus RX քրոսովերները:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր