SpaceX-ը եւս 50 Starlink արբանյակ է ուղարկել տիեզերք
Falcon 9 ընկերությունը փետրվարի 25-ին, ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 12.12-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 20.12) երկաստիճան Falcon 9 հրթիռ է արձակել՝ 50 Starlink արբանյակներով։ Հրթիռը մեկնարկել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերակայանից։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով space.com-ին։
Մեկնարկից մոտ 9 րոպե հետո Falcon 9-ի առաջին աստիճանը վերադարձել է Երկիր եւ ուղղահայաց վայրէջք կատարել «Of Course I Still Love You» անօդաչու լողացող պլատֆորմի վրա, որը գտնվում էր կալիֆոռնիական ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռու։ Երկրորդ աստիճանն այդ ընթացքում շարունակում էր օգտակար բեռը դուրս բերել ուղեծիր։ Սա առաջին աստիճանի արդեն չորրորդ արձակումն ու վայրէջքն էր. ավելի վաղ առաջին աստիճանն օգտագործվել էր Sentinel-6 «Մայքլ Ֆրեյլիխ» (Michael Freilich) արբանյակը 2020թ. նոյեմբերին, Starlink 60 արբանյակները 2021թ. մայիսին, ինչպես նաեւ Double Asteroid Redirection Test տիեզերասարքը 2021թ. նոյեմբերին ուղեծիր հասցնելու համար։
Հրթիռի երեկվա արձակումը փետրվարին արդեն երրորդն է Starlink արբանյակների համար. ավելի վաղ՝ փետրվարի 3-ին ուղեծիր էր դուրս բերվել 49 սարք (որոնցից 40-ը մոտ մեկ շաբաթ հետո ոչնչացվել է մագնիսական փոթորկից), իսկ փետրվարի 21-ին ուղարկվել էր 46 արբանյակներից բաղկացած եւս մեկ խմբաքանակ։ Արբանյակների ոչնչացման միջադեպի կրկնությունից խուսափելու համար SpaceX-ը որոշել է հետագայում դրանք ավելի բարձր ուղեծիր դուրս բերել։
Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն արձակել է ավելի քան 2 000 Starlink սարք, եւ սա դեռ ամբողջը չէ. SpaceX-ը դեռ 12 000 արբանյակ արձակելու թույլտվություն ունի, եւ ներկայացվել է լրացուցիչ 30 000-ի հայտ։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը