Առատ շպար և հիջաբ. աֆրիկացի տղամարդիկ փորձել են Դուբայ հասնել՝ ներկայանալով որպես արաբ կանայք
Ալժիրում ձերբակալել են աֆրիկացի 3 տղամարդու, որոնք, կրելով հիջաբ, ներկայացել են որպես արաբ կանայք և փորձել են գնալ ԱՄԷ Դուբայ քաղաք։ Խորամանկ տղամարդիկ իրենց տեսքն ամբողջացնելու համար դեմքը պատել էին տոնային քսուքի հաստ շերտով և աչքի հատվածում գործածել սև մատիտ, սակայն այս ամենը բավարար չի եղել։
Ինչպես գրում է Oddity Central-ը, եռյակը կասկածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրանք դժվարությամբ են ծածկում իրենց դեմքը և չեն կարողանում ճիշտ կրել հիջաբը։
Հարավաֆրիկյան Kaya 959 լրատվականը հայտնում է, որ տղամարդիկ ցանկանում էին գնալ Դուբայ՝ բարեկեցիկ կյանք ստեղծելու հույսով: Ըստ լրատվականի՝ դեռևս պարզ չէ՝ ինչ պատիժ է սպառնում նրանց, սակայն հայտնի է, որ նրանց կվերադարձնեն իրենց երկիր:
Խորամանկ եռյակի լուսանկարները շուրջ մեկ շաբաթ է՝ քննարկվում են սոցցանցերի աֆրիկյան և արաբական տիրույթներում և արժանանում տարբեր արձագանքներին:
Որոշները նշում են, որ ամաչում են նրանց արարքից, մյուսները՝ հակառակը․ կարծում են, որ տղամարդիկ վարվել են շատ խորամանկ։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...