«Ընտրիր քո մարտիկին». Մասկը հրապարակել է Պուտինի՝ արջ «հեծած» լուսանկարը
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ուկրաինայի համար» մենամարտի կանչելու մարտահրավերի թեմայով:
Հայտնի է, որ երեկ Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ մարտահրավեր է նետում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մարտահրավեր եմ նետում: Վլադիմիր Պուտին: Մարտարվեստում: Խաղադրույքը՝ Ուկրաինան», — գրել էր Մասկը: Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ հետաքրքրվելով՝ արդյոք համաձայն են այդ մենամարտին:
Դրան հաջորդել էր Ռոգոզինի պատասխանը, որը նախընտրել էր մեջբերում անել Ալեքսանդր Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթ»-ից (ռուս.՝ «Сказка о попе и о работнике его Балде»)
«Տեսնում եմ՝ ուժեղ բանակցող եք: Լավ, դուք 10 տոկոսով ավելի եկամուտ կստանաք հեռարձակման (մենամարտի) իրավունքների վաճառքից»,- գրել է ձեռնարկատերը։
Նա նաև կցել է լուսանկար՝ «Ընտրիր քո մարտիկին» մակագրությամբ՝ մի կողմից պատկերված է արջի վրա նստած Ռուսաստանի նախագահի ֆոտոմոնտաժը, մյուս կողմից՝ Մասկի լուսանկարը՝ բոցասայլով։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...