Խափանվել է Apple ընկերության մի շարք ծառայությունների աշխատանքը
ԱՄՆ-ում Apple-ի մի շարք ծառայությունների օգտատերեր հայտնում են համատարած խափանումների մասին: Բողոքներ են ստացվել նաև այլ երկրներից: Այս մասին հայտնում է Downdetector կայքը, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների խափանումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Խափանումներ են նկատվում այնպիսի ծառայությունների աշխատանքում ինչպիսիք են՝ Apple Maps, iCloud, Apple Find my iPhone, App Store: Ամենաշատ բողոքները ստացվել են Apple Music ծառայությունից, Մոսկվայի ժամանակով ժամը 19.20-ի դրությամբ գրանցվել է ավելի քան 4 հազար հաղորդագրություն։
ԱՄՆ-ում զգալի խնդիրներ են գրանցվել նաև հեռահաղորդակցական ընկերությունների աշխատանքում, ինչպիսիք են Verizon, AT&T, T-Mobile, PayPal և Google Maps վճարային ծառայությունները:
Նշենք, որ Apple ընկերությունը, որը հիմնադրվել է 1976 թվականին, արտադրում է անհատական և պլանշետային համակարգիչներ, աուդիո նվագարկիչներ, հեռախոսներ, խելացի ժամացույցներ և ծրագրեր:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր