Քիմ Քարդաշյանի՝ հետօսկարյան խնջույքի լուսանկարները բացահայտել են աստղի «իրական դեմքը». Քարդաշյանին մեղադրել «Ֆոտոշոփ»-ի չարաշահման համար (լուսանկարներ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին մեղադրել են «Ֆոտոշոփ» ծրագրի չարաշահման համար այն բանից հետո, երբ սոցցանցերի օգտատերերը համացանցում տեսել են 41-ամյա աստղի՝ Vanity Fair-ի հետօսկարյան խնջույքի ժամանակ արված լուսանկարները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հետևորդները նկատել են, որ այս լուսանկարներում Քարդաշյանի մաշկին զգալի անհարթություններ կան, մինչդեռ սոցցանցերում նրա հրապարակած բոլոր կադրերում աստղի մաշկն անթերի տեսք ունի:
Խնջույքի պրոֆեսիոնալ լուսանկարների ու Քարդաշյանի հրապարակած լուսանկարների համեմատության արդյունքում կարելի է էական տարբերություն նկատել: Նշվում է, որ հետևորդները Քարդաշյանին մեղադրել են գեղեցկության ոչ իրատեսական չափանիշներ սահմանելու համար:
Հետևորդներից մեկը գրել է. «Երբ դու այնքան սովոր ես տեսնել հարթեցված ֆիլտրացված լուսանկարները, մի փոքր շոկային է, երբ իրական պատկերն ես տեսնում: Երկու լուսանկարներում էլ նա շքեղ, բայց իրարից տարբեր տեսք ունի»:
Մեկ ուրիշը գրել է. «Ճիշտ է, նա լավ տեսք ունի, նա պետք է հրաժարվի իր համար անիրատեսական չափանիշներ սահմանելուց, որովհետև դա այն է, ինչ ամեն դեպքում բոլորին անհանգստացնում է»:





















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...