Օլգա Բուզովան դարձե՞լ է զուգարանի թղթի ապրանքանիշի դեմք
«Դոմ-2»-ի աստղ Օլգա Բուզովան դեմքով կզարդարի զուգարանի թուղթ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքի բաժանորդներին։ Ակնհայտորեն սա ապրիլմեկյան կատակ է...
«Ես չգիտեի, թե ինչպես ասեմ ձեզ, բայց այնուամենայնիվ ուզում եմ ձեզ հետ կիսվել նման հետաքրքիր, անսովոր նորությամբ։ Փաստն այն է, որ այսօրվանից ես դառնում եմ զուգարանի թղթի դեմքը։ Այժմ Բուզովան կլինի նաեւ յուրաքանչյուր զուգարանում»,- նստած զուգարակոնքին ասել է աստղը։
Ինչ վերաբերում է հեյթերներին, ապա նրանց ուրախությանը նույնպես սահման չկա։ «Օլեչկան բոլորի գլխում էր թույն երգերով, իսկ հիմա նաեւ ամեն ****ի մեջ», «Զուգարանի թագուհի», «Գլխավորն այն է, որ իր նկարը թղթի վրա չտպեն», «Եղել են արդեն նրանք, որոնք գրել են․ «հիմա ես վերջապես սրբելու եմ **** Բուզովայի դեմքով», «Դե, եթե ինձ վճարեին, այնքան, որքան իրեն, ես նույնպես կհամաձայնեի», «Ի՞նչ է կատարվում նրա ուղեղի հետ: Անգամ կատակի համար, եթե կատակ է, խելամիտ բան չի կարողացել մտածել։ Խայտառակություն»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Ինչպես միշտ, ոչ բոլորն են հասկացել կատակը, բայց շատերը գնահատել են այն։ Բաժանորդները գովել են ամենուր տարածված արտիստուհուն իր վրա ծիծաղելու ունակության համար:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...