Առողջական վիճակի վատթարացումից հետո Բրյուս Ուիլիսը վաճառել է իր գրեթե ողջ ունեցվածքը
Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պատրաստվել է այն պահին, երբ իր առողջությունն անուղղելիորեն կվատթարանա։ Նրան հաջողվել է վաճառել իր մի քանի առանձնատները եւ այլ անշարժ գույքը՝ ամեն ինչի համար ստանալով մոտ 65 միլիոն դոլար, Page Six-ին հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։
Նա գիտեր, որ կգա ժամանակ, երբ առողջությունը կվատթարանա եւ նա այլեւս չի կարողանա վաստակել այնքան, որքան նախկինում էր։ Նա նաեւ գիտեր, որ մի օր իրեն պետք չեն լինի իր բազմաթիվ առանձնատներն ու բնակարանները, որ մի օր նա կցանկանա ապահով ապրել իր ընտանիքի հետ՝ տեղից տեղ տեղափոխվելու փոխարեն:
Այժմ դերասանն իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է Լոս Անջելեսի իր տանը՝ կնոջ եւ երկու դուստրերի հետ։ Ինչպես հայտնում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Հեմինգը դիմել է մի քանի մասնագետների՝ ամուսնուն օգնելու ակնկալիքով եւ օգնական է վարձել նրա անվտանգության համար։
Օրերս Բրյուս Ուիլիսի ընտանիքը հաստատեց, որ նա ավարտում է կարիերան ծանր հիվանդության պատճառով՝ դերասանի մոտ ախտորոշվել է աֆազիա (խոսքի խանգարում, որն առաջանում է ուղեղի կեղեւի խոսքի հատվածների վնասման ժամանակ)։ Նման ախտորոշմամբ անհնար է շարունակել նկարահանվել ֆիլմերում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...