Էդ Շիրանը հաղթել է գրագողության վերաբերյալ դատական գործը
Լոնդոնի բարձրագույն դատարանը վճռել է, որ երգիչ Էդ Շիրանը չի կրկնօրինակել Սեմ Չոկրիի (առավել հայտնի է որպես Sami Switch) «Oh Why» կոմպոզիցիան, հայտնում է Variety-ն։
«Պարզապես ցանկանում եմ ասել, որ ես կորպորացիա չեմ։ Ես մարդ եմ, հայր, ամուսն, որդի։ Դատական քննությունները շատ տհաճ են։ Հույս ունեմ՝ այս վճռից հետո մենզ կհաջողվի խուսափել անհիմն մեղադրանքներից։ Սա, իսկապես, պետք է ավարտվի»,- իր տեսաուղերձում հայտարարել է Շիրանը։
Լոնդոնի բարձրագույն դատարան հայց էին ներկայացրել Սամի Չոկրին եւ Ռոս Օ՛Դոնոհյուն։ Կոմպոզիտորները պնդում են, որ Էդ Շիրանը 2017թ․-ին գողացել է 2015թ․-ի իրենց «Oh Why» երգի կրկներգի մի մասն իր «Shape of You» երգի համար։ Փաստաբաններն ընդգծում են, որ պատասխանողն առաջին անգամ չէ անքաղաքավարի վերաբերվում անհայտ հեղինակների հետ։ Reuters-ի հաղորդմամբ՝ 2017թ․-ին «Shape of You» երաժշտական կոմպոզիցիան դարձել է ամենավաճառվողը թվային տիրույթում եւ YouTube-ում ավելի քան 5,6 միլիարդ դիտում հավաքել։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...