Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. ԶԼՄ
Լրագրող Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նա Մոսկվայում անշարժ գույք է վաճառել, հաղորդում է Лента.Ru-ն՝ վկայակոչելով իսրայելական Haaretz-ը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ նրա որդին նույնպես քաղաքացիություն է ստացել։
Սոբչակն ավելի ուշ տեսաուղերձով հերքել է այս լուրերը` հայտնելով, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Մարտի սկզբին Սոբչակը հերքել է Ռուսաստանից արտագաղթի մասին լուրերը, իսկ իր Telegram-ի ալիքում երկրից մեկնելու մասին տեղեկությունն անվանել է երկար ծրագրված արձակուրդի հետ կապված ուղեւորություն։ «Ես ռուսաստանցի եմ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ոչ մի տեղ չեմ արտագաղթում, այլ քաղաքացիություն, եւ զբոսանավ չունեմ»,- ասել է լրագրողը։
Ապրիլի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Սոբչակը 10,3 միլիոն դոլարով բնակարան է վաճառել Մոսկվայի կենտրոնում, օբյեկտը գտնվում է էլիտար բնակելի համալիրում՝ Խամովնիկի շրջանում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...