Ընտրեք այն զարդը, որն ամենից շատ հավանեցիք և դա հետաքրքիր գաղտնիքներ կպատմի ձեր մասին
Դեռ վաղ ժամանակներից մարդկանց հատուկ է զարդեր կրելը։ Ընդ որում, հին աշխարհում դրանք ծառայում էին որպես պաշտպանական միջոց չար հոգիներից և ոչ վերբալ տեղեկատվություն էին հաղորդում մարդու մասին։ Նաև դրանց միջոցով հնարավոր էր թագավորին տարբերել որսորդից, հրամանատարին զինվորից, հարուստներին աղքատներից։ Մարդիկ այսօր էլ ձգտում են առանձնանալ թանկ զարդեր կրելու միջոցով, ցուցադրել իրենց կարգավիճակը։

Իհարկե, սովորաբար մարդիկ չեն մտածում այն մասին, որ իրենց կրած զարդերից յուրաքանչյուրը վկայում է բնավորությանը բնորոշ առանձնահատկությունների մասին։ Կարող եք անցնել այս հետաքրքիր թեստը բնավորության գաղտնիքները բացահայտելու համար։ Ընտրեք այն մատանին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
1։ Ձեր հոգին շքեղության կարիք ունի։ Միշտ ձգտում եք լավագույնին և հազվադեպ եք բավարարվում միջակ արդյունքով։ Այսպիսի մոտեցումն օգնում է ձեզ հասնել ցանկալի արդյունքի։ Բայց երբեմն պարզապես հարկավոր է մի պահ կանգ առնել ու վայելել վայրկյանը։
2։ Մեծ հոգի ունեք, նուրբ ճաշակ, կարողանում եք շրջապատող աշխարհում հիանալի բաներ գտնել։ Ձգտում եք հեռու մնալ զուր հպարտացողներից ու աչքերին թոզ փչել սիրողներից։ Բարի եք, պրակտիկ, արձագանքող։
3։ Ռոմանտիկ եք։ Մարդկանց մեջ գնահատում եք հավատարմությունը, ընկերասիրությունը, բարությունն ու արձագանքելու կարողությունը։ Այս բոլոր գծերը հատուկ են նաև ձեր բնավորությանը։ Ընտանեկան արժեքները ձեզ համար առաջին տեղում են։ Հենց ընտանիքում եք գտնում ձեր ուժն ու ոգեշնչումը։
4։ Ձեր ներսում թագուհի է ապրում։ Նուրբ եք, միևնույն ժամանակ՝ ամուր բնավորություն ունեք։ Հմայքի շնորհիվ կարողանում եք հասնել ձեր ուզածին։ Բայց երբ լրջություն է պահանջվում, դուք վճռական եք գործում։ Վերջին խոսքը միշտ ձերն է։
5։ Ստեղծագործ մարդ եք։ Սիրում եք ճանաչել նոր բաներ, ինչպես նաև՝ զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Միևնույն ժամանակ՝ պատրաստ չեք հրաժարվել նյութական բարեկեցությունից։ Աշխատում եք կյանքից վերցնել առավելագույնը։ Հետաքրքիր զրուցակից եք։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան