Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Կարծիք կա, որ վերջին շրջանում երկրաշարժերը հաճախակիացել են, իսկ դրանց ուժգնությունը՝ մեծացել: Հատկապես մարզային համայնքներում և այն հատվածներում, որտեղ բնակիչները «զգում են» երկրաշարժը, կա անհանգստություն:
«Փաստը» փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե իրո՞ք հաճախակիացել են երկրաշարժերը, եթե այո, ապա ի՞նչ պատճառներով, և կա՞ անհանգստանալու պատճառ:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նշում է՝ մի փոքր հաճախակիացել են երկրաշարժերը Ջավախքի գոտում: «Կցանկանայի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ սրանք ուժեղ երկրաշարժեր չեն համարվում: Ամենաուժեղը փետրվարին էր, դրանից հետո շարունակվում է այս ակտիվությունը: Բնակիչների անհանգստության մասին: Նույնը եղել է տարիներ շարունակ, յուրաքանչյուր գոտի իր բնութագիրն ունի: Մարդկանց անհանգստության պատճառն այն է, որ երկրաշարժերը եղել են մի քանիսը, այս պարագայում անհանգստությունը նաև բնական է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
Ընդգծում է՝ Հայաստանի ողջ տարածքին են բնորոշ երկրաշարժերը, և այո, պետք է լինեն թույլ, միջին ուժգնության երկրաշարժեր: «Իրականացնում ենք մոնիտորինգ, տեսնում այդ փոփոխությունները: Մեր բոլոր քայլերը հիմնված են մոնիտորինգի վրա: Հյուսիսում և հյուսիս-արևելքում ունենք փոփոխություններ, երկրակեղևում որոշակի պրոցեսներ են ընթանում, բայց այս պահին անհանգստության պատճառներ չենք տեսնում: Եղածները թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր են, պարզապես զգացվում են բնակչության կողմից»,-նշում է մեր զրուցակիցը:
Հավելում է՝ կարծիք կա, որ Ջավախքի ու Բավրայի բնակիչները մի քիչ սովոր են երկրաշարժերին, սակայն հիմա, երբ դրանք արդեն Գյումրիում և Տավուշի մարզում են զգացվում, մարդիկ սկսում են անհանգստանալ: «Սա բնականոն գործընթաց է երկրակեղևի համար: Ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, որտեղ տեղի ունեցող փոփոխությունները բնականոն երևույթներ են: Հաճախ է հարց հնչում երկրաշարժերի կանխատեսման մասով, թե ինչու չեն տեղեկացնում, որ երկրաշարժ է լինելու: Նշենք, որ կանխատեսումն ընդունված է ուժեղ երկրաշարժերի դեպքում: Երկրակեղևում տեղի ունեցող այս պրոցեսներն ուժեղ երկրաշարժի պարագայում լրիվ այլ մասշտաբների են հասնում: Տեսնում ենք բոլոր փոփոխությունները, եթե անգամ մի փոքր անհանգստության առիթ լինի, մեր ընթացակարգն ունենք, թե ինչպես հաղորդենք տեղեկությունը և տարածենք այն»,-եզրափակում է Սոս Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ