Հայաստանի զարգացման ուղին միտքն է․ Ովքե՞ր են դեմ այլընտրանքին
Կոռեկտության և բովանդակային խոսքի դեֆիցիտը իդեալական պայմաններ է ստեղծում փաշինյանական վարչախմբի համար։ Փողոցի լեքսիկոնով խոսող քաղաքական ուժերը երկվորյակ եղբայրներ են, նրանց համար որրէ բարդություն չի ներկայացնում առնչվել իրար հետ, մոլորեցնել հանրությանը, դեգրադացնել մարդկանց։ Երեք տասնամյակ շարունակ քաղաքական ուժերը իջեցրել են քաղաքական խոսքի նշաձողը, իրենց դաստիարակության, կրթության եւ վարվելակերպի չափով նվազեցրել հասարակության մակարդակը։ Դրան են նպաստել նաեւ գողական ժարգոնով սերիալները։ Բնական է, որ այդպիսի արժեհամակարգ կրող ուժերն իրար ոչ թե մրցակից, այլ գործընկեր են, գիտակցում են, որ մեկը մյուսի համար առանձնապես մեծ վտանգ չի ներկայացնում, ընդհակառակը, լրացնում են իրար։
Իրավիճակը կտրուկ սրվում է, երբ բովանդակություն ներկայացնող, մտքեր գեներացնող անհատները փորձում են ուշքի բերել հանրությանը, բացատրել, որ իր ընտրած ճանապարհը աղետալի եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։ Նման դեպքերում համակարգն արագորեն է արձագանքում, առանց սեթեւեթանքների մեկուսացնում բովանդակային խոսք ասող, գիտակից մարդկանց, քանի որ հենց նրանք են ներկայացնում իրական վտանգը հայաստանում ստեղծված արատավոր համակարգի համար։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքկաան գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ աննախադեպ բռնաճնշումները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում, երբ փաշինյանական վարչախումբը իրական վտանգը տեսնում է ոչ թե իր պես հայհոյախոս և բովանդակազուրկ ընդդիմության, այլ իրական այլընտրանք ներկայացնող անհատի մեջ։ Չալաբյանը չի հայհոյում, չի վիրավորում, փոխարենը՝ իրական, հեղափոխական, լուրջ այլընտրանք է առաջարկում, մուրճի փոխարեն զարգացման հեռանկար նախանշում, հայահավաքի, արդիականացման, զարգացման ուղի գծում հանրության համար։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ ուժեր, բնական է, դեմ են նման այլընտրանքին, ամեն ինչ անելու են դրա դեմն առնելու, բովանդակություն եւ միտք գեներացնող անհատներին մեկուսացնելու համար։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան