Մոծակներից ազատվելու շատ պարզ տարբերակներ
Եթե ձեր ամառանոցը գտնվում է անտառում, ապա մոծակների հարձակումները գրեթե անխուսափելի են: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել այունախում մոծակներից և վայելել ամառային հանգիստը:
1. 100 գրամ կատվախոտի թուրմը գոլորշիացնելը կօգնի ազատել մոծակներից ու ճանճերից նույնիսկ շատ մեծ տարածքը:
2. Կարելի է մանր կտրատել բեկտենու (черемуха) կամ արոսի (рябина) տերևները և դրանցով տրորել մարմնի բաց հատվածները:
3. Մեխակի, ռեհանի, անիսոնի (анис), էվկալիպտի եթերայուղերը նույնպես օգնում են ազատվել մոծակներից: Կարելի է եթերայուղի լուծույթը (5-10 կաթիլ եթերայուղը մեկ բաժակ ջրում) քսել մարմնի բաց հատվածներին կամ մի քանի կաթիլ եթերայուղը լցնել ջերմության աղբյուրի մեջ (խարույկ, տաք քարեր, մոմ կամ տաքացրած թավա): Բացի այդ, կարելի է նաև լուսամուտագոգին դնել եթերայուղով թրջած բամբակ:
4. Շամբուկի (бузина) թարմ ճյուղերը սենյակում դնելը նույնպես բավական արդյունավետ միջոց է: Շամբուկի ճյուղերը, ինչպես և լոլիկի տերևների բույրը, վանում են մոծակներին:
5. Բնության գրկում նստելու դեպքում կարելի է խարույկի մեջ գիհի (можжевельник) ճյուղեր նետել:
6. Մայրու (кедр) յուղի բույրը վանում է ոչ միայն մոծակներին, այլ նաև ճանճերին ու ուտիճներին:
7. Ոչ մի միջատ չի մոտենա դեմքին օշինդրի (полынь) արմատների եփուկով լվացվելու դեպքում: Եփուկը պատրաստելու համար մի բուռ օշինդրի արմատներին ավելացնել 1,5 լիտր ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի և թողնել 20-30 րոպե թրմվի:
8. Էլեկտրական ֆումիգատորի հեղուկը վերջանալու դեպքում պետք չէ նորը գնել: Փոխարենը կարելի է դատարկ սրվակի մեջ լցնել էվկալիպտի 100%-անոց հյութ և մեկընդմիշտ ազատվել մոծակներից:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան