Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում
Հասարակություն

Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, որ քցի խալադելնիկը, տեսավ՝ ողջ եմ. պատերազմի մասնակից

«Հրապարակը» գրում է․ «Իմ անունը Լեւոն է։ 41 տարեկան, Արտաշատի Այգեպատ գյուղից»․ խոսքն այսպես սկսեց ազատամարտիկ, նախկին պայմանագրային զինծառայող Լեւոն Խաչատրյանը: Բողոքում է, որ ՊՆ-ն չի ուզում ճանաչել իրեն որպես 44-օրյա պատերազմի մասնակից եւ այդ կարգավիճակից բխող արտոնություններ տրամադրել, թեեւ հոկտեմբերի 10-ին նա կամավոր մեկնել է Քելբաջար, եղել է 4-րդ պաշտպանականի 105 դիրքում, մասնակցել Կուբաթլուի մարտերին զինկոմ Արայիկ Մուրադյանի՝ Մախնոյի ջոկատում, վիրավորվել է, ունի բազմաթիվ տեսանյութեր, իսկ նրա մեկնումը, զենք ստանալու փաստն արձանագրված են Արտաշատի զինկոմիսարիատում: Նաեւ ունի բազմաթիվ լուսանկարներ մարտական գործողություններից: Մեզ 2 փամփուշտով կառաուլ էր կանգնացնում իր տանը տանը՝ իր անասուններին, անասունի թրիքը մաքրելու։ Ինքը 10 տարի դատապարտվել է լրտեսության համար, ու իրեն դարձրել են կամբատ, տվել են զորք, զինամթերք: Մեզ՝ մի 100 հոգու, պահում էր գոմում, ինչն անօրինական էր, մի ԱԹՍ որ խփեր, տեղում 100-ս էլ մնում էինք, չէր տանում կռվելու: Մարդիկ կային, ասում էին՝ խախանդ է, մնանք։ Գնալու ենք մեռնե՞նք: Ես վեճ ունեցա Գեւորգի հետ»,- ասում է ազատամարտիկը: Լեւոնը վեճ է ունեցել կոմբատ Հայրապետյանի հետ: «Իրենք աֆիցերներով երկու կամավորի քցել էին ոտքերի տակ: Ես փորձեցի նրանց հանել գետնից, ջուր տալ, իրանց ասեցի՝ հո դուք թուրք չե՞ք, արա։ Տղաներին ծեծեցին փամփուշտ ուզելու համար։ Մեզանից երկու քայլ էն կողմ անտառ էր՝ դիվերսանտներով լիքը: Մի զինվորի հասնում է 120 փամփուշտ։ Ինքը տվել էր 2: 10 օր Գեւորգի ֆերմայում մնալուց հետո մեզ տարան դիրքեր, Օմարի լեռնանցքի 105 պոստը, Քյալբաջարի սրտում, չոլի մեջ: Ո՛չ խրամատ կար, ո՛չ մի բան: Մենք բլինդաժ սարքեցինք, այնտեղ արդեն մեզ յաշիկներով փամփուշտներ բերեց: Բայց ունեցել ենք մենակ փամփուշտ ու ավտոմատ, ո՛չ մինոմյոտ:

ՊՆ երեք բարձրաստիճան սպա մեզ թողեցին-փախան «Ես բարի մարդկանց փոխադրամիջոցներով, տրակտորով, մեքենայով Քյալբաջարից հասել եմ Արտաշատ՝ հոկտեմբերի 23-ին։ Միանգամից ներկայացել եմ զինկոմիսարիատ, պահանջել եմ, որ հավաք լինի, ինձ կանչեն: 2 օրից վայենկոմատից կանչեցին, Արտաշատի վայենկոմի գլխավորությամբ՝ Մախնոյի, ջոկատը հավաքվեց, սաղ կռված դուխով տղերք էին, իրենց հետ նույն օրը բարձրացել եմ Կուբաթլու։ Բա փախնողը նորից հետ կգնա՞ր Կուբաթլու»,- հիշում է Լեւոնը: Կուբաթլուի ճանապարհին կամավորներին ուղեկցել են ՊՆ բարձրաստիճան աշխատակիցներ՝ գեներալներ Կոմիտաս Մուրադյանն ու Արտակ Բուդաղյանը:

 «Երեք բարձրաստիճան սպա մեզ թողեցին-փախան: Մենակ Արտաշատի զինկոմն ա մնացել, գնդապետը մեզ հետ։ Առավոտ հասկացանք, որ Կուբաթլուն, առանց փամփուշտ կրակելու, տված ա թուրքերին, իսկ մենք իրականում Կուբաթլուի զորամասից մեկ կիլոմետր դեպի Խնձորեսկ էինք գտնվում։ 30 հոգի էինք, թշնամին՝ 2000-ից ավելի: Մեզ թողեցին-փախան, իսկ երկրորդ օրը նահանջի հրաման տվեցին։ Մենք ասեցինք, որ եկել ենք կռվելու, ոչ թե փախնելու: Մենք 700 մետր առաջ գնացինք, տրաքցրեցինք թշնամու զենքի պահեստը, «Ուրալը» ու թողեցինք մարտի դաշտում 200 ազերի: Մոտս հատ-հատ նկարները կան։ Ասեցինք՝ մեզ զորք ուղարկեք, մենք չենք նահանջի, մի 100 հոգի ուղարկեք, մենք Կուբաթլուն հետ կվերցնենք: Չարեցին, մենք ընկանք շրջափակման մեջ»: Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, որ քցի խալադելնիկը, տեսավ՝ ողջ եմ Լեւոնն ու մյուսները, զոհեր տալով, մի կերպ դուրս են եկել շրջափակումից: «Մի երեխու սնարյադից փրկեցի, ընկա վրան, սնարյադը կպավ մեջքիս, վիրավորվեցի, մյուս վիրավորներին էլ իջեցրինք, հետո ընկա Կապանի մորգ: Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, որ քցի խալադելնիկը, տեսավ՝ ողջ եմ»,- պատմում է Լեւոնը: Նա իր մոտ պահում է լուսանկարը՝ ինքը Կապանի մորգում, դիակների մեջ: Կապանի հիվանդանոցից տանում են Սիսիան, լավ չեն բուժում՝ մեջքի մեջ բեկոր թողնելով։ Հետո ուղարկում են Կանազի հոգեբուժարան: «Ասեցին՝ բազմաթիվ կոնտուզիաներ ես տարել: Հոգեբանները պետք է աշխատեն հետդ: Առանց թուղթ տալու, որ եղել եմ այնտեղ, ուղարկեցին տուն»։ Հետո արդեն «Էրեբունի» ԲԿ-ում զննել են ու մեջքի հատվածում օտար մարմին հայտնաբերել: Հետազոտության պատասխանները Լեւոն Խաչատրյանին ԲԿ-ն չի տրամադրել, քանի որ նա չի ունեցել գումար՝ դրանց համար վճարելու: «Էդքան բանից հետո դիմել եմ նախարարություն, որ գոնե անվճար բուժօգնություն ստանամ, ասել են՝ դու ցուցակներում չկաս։ Պահանջում եմ, որ ճանաչեն մարտական գործողությունների մասնակից լինելու հանգամանքը եւ գրեն բիլետիս մեջ»,- ասում է ազատամարտիկը: Նա դիմել է ՄԻՊ գրասենյակ, ԱԱԾ, ՊՆ։ Անարդյունք: «Զինկոմիսարիատում արձանագրված է, որ ես մեկնել եմ Քելբաջար, Կուբաթլու, Գեւորգի մոտ գրանցված չի, որ ես զենք եմ հանձնել, բայց Կուբաթլուում ստացած զենքը գրանցված է: Եթե չեմ մասնակցել պատերազմին, որտեղի՞ց ինձ էդ զենքը, որսորդական խանութի՞ց եմ գնել, կամ՝ ասկոլկեն ո՞նց մեջքս մտավ: