Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ
Հասարակություն

Քիչ խոսել և շատ աշխատել. Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու ԱՏՁՄ-ն «Արարատբանկի» հովանավորությամբ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ մրցույթը

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ին և 11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը, որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ: Իսկ հունիսի 23-ին արդեն ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի և ԱՏՁՄ-ի միջև: Ըստ հուշագրի, «Արարատբանկն» ստանձնեց մրցույթի գլխավոր հովանավորի դերը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Լրագրողներին որոշակի մանրամասներ ներկայացվեցին սպասվող մրցույթից:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հիշեցրեց՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ.-ին: «Այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում ԱԹՍ-ների կամ օդային ռոբոտաշինության ոլորտում, բնական շարունակությունն է դեռևս սրանից տասը տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից սկսված ռոբոտաշինության դասընթացների, այս ուղղության զարգացման: Այս տարվա մասնակից թիմերի գերակշիռ մասը դպրոցական թիմեր են, որոնք ներկայացնում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Անցած տարվանից սկսած մեծացրել ենք նաև ԱԹՍ-ների լաբորատորիաների թիվը և Հայաստանի տարբեր շրջաններում ունենք 10 լաբորատորիա, որտեղ հաճախում են ավագ դպրոցի արմաթցիները»,-նշեց Չոբանյանը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը հիշեցնում է 2014 թ.-ը, երբ տեղի է ունեցել ԱԹՍ առաջին մրցույթը՝ ԱՏՁՄ կողմից, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ: «Հիմնադրամը, շարունակելով այդ ավանդույթը, 2021 թ.-ին ԱՏՁՄ-ի, ԱԻՆ-ի, ԲՏԱ նախարարության  և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Հաւք» ԱԹՍ 2021 թ.-ի մրցույթը: Այդ տարի որպես գործընկեր հանդես եկավ «PicsArt» ընկերությունը՝ հանձին Հովհաննես Ավոյանի, որը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդ տրամադրեց թիմերին: Այս տարի ԱՏՁՄ-ի հետ կրկին կազմակերպում ենք մրցույթը, մեզ հաճելիորեն զարմացրեց «Արարատբանկն»՝ ի դեմ Մհեր Անանյանի: Բանկն այս տարի մեր մրցույթի գլխավոր հովանավորն է, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,-նշում է Վարդանյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը փոխադարձում է իրեն և բանկին ուղղված շնորհակալությունները, ասում է՝ ուրախ է, որ մեր հանրապետությունում նման նախաձեռնություններ կան: «Մեր բանկի ամբողջ թիմը սրտանց միանում է այս նախաձեռնությանը, մարդկային առումով փորձում ենք լինել նման նախաձեռնությունների կողքին: Ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ մեր ապագան, մեր ամենօրյա հաջողությունները կախված են յուրաքանչյուրիցս, ոչ թե ինչ-որ մեկից»,-ընդգծեց Անանյանը: «Փաստը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տարբեր ոլորտներում բազմապիսի նախաձեռնություններից որոշում կայացվեց օժանդակել հենց այս մրցույթի անցկացմանը: Անանյանն ընդգծեց՝ բանկը, որպես կառույց, փորձում է լինել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ունենալով ստեղծագործ մտքեր, ոչ միշտ են կարողացել այդ մտքերը գեներացնել և արդյունքներ ստանալ: Մտքերի առումով որևէ խնդիր չենք ունեցել, բայց միտքը գործ դարձնելու մասով միշտ խնդիրներ ունեցել ենք: Մեր հարևան երկրների օրինակը կարող է այլ լինել՝ այլ երկրներից մտքեր վերցնելով, իրենք դրանք գործ են սարքել: Դա մեր թույլ կողմն է եղել: Հիմա պետք է ազգովի կարողանանք մեր մեջ ուժ գտնել մեր բոլոր թերությունները հասկանալ, մեր բացթողումները գնահատել, տարիներից եկած մեր ավելորդ ոգևորությունը դնել մի կողմ և սկսել գործով զբաղվել: Իսկ դա նշանակում է քիչ խոսել և շատ աշխատել: Նախաձեռնող խմբի հետ շփվելով տեսնում եմ, որ այս մարդիկ հակված են նման գործելաճով աշխատելու և արդյունքներ գեներացնելու: Հենց սա է այս նախաձեռնության և ստեղծագործ խմբի կողքին կանգնելու առաջին պատճառը»,-արձագանքեց բանկի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց մանրամասներ հենց բուն մրցույթից: «2021 թ.-ին մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ: 2022 թ.-ին ներկայացվել է մասնակցության 106 հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են: Այս 106 թիմից մնացել է 66-ը: Մրցույթն անցկացվելու է Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում, որն ունի ԱԹՍ-ների համար նախատեսված թռիչքուղի, հանդիսատեսի համար այս տարի շատ ավելի հարմարավետ պայմաններ են լինելու: Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների հավաքում և հեղուկ նյութերի սփռում: Այս խնդիրների լուծումն էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացրեց Քերոբյանը:

Վերջում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրումը, որն ազդարարեց երկարատև համագործակցության սկիզբը:

Լուսինե Առաքելյան