Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է «հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին. Աշոտ Ոսկանյան
ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԿՏԸ» հոդվածից ուզում եմ առանձնացնել երկու դրույթ, որ ինձ առանձնապես արժեքավոր են թվում։
ԱՌԱՋԻՆԸ վերաբերում է դիկտատորական լիազորություններին, որոնք գործող Սահմանադրությունը տալիս է մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից): «Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ եւ պակաս կրթված մեծամասնության կողմից եւ չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված եւ առաջադեմ մասին, արգելափակելով երկրի զարգացումը եւ պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»։
Մեջբերված դրույթը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս դուրս գալ «էլիտա - ժեխ» անպտուղ հակադրության արգելափակոցից և առաջարկում է խնդիրը լուծելու պետա-իրավական մեխանիզմ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» ՀՀ Անկախության հռչակագրի վերանայման և վերախմբագրման հիման վրա կառուցելու առաջարկն է։
Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է «հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին, որը հետհեղափոխական տարիներին պաշտպանում է «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հետ համագործակցող փորձագետների խումբը։ Այդ «պայմանագիրը» կամ «պակտը» Հռչակագրի հետ կապելն ունի երկու առավելություն։ Այն մի կոմից նախատեսում է հանրային համաձայնության փաստաթղթային, իրավական ամրագրում, մյուսից՝ տալիս է նրան ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ձև, որն ինքնին կայուն ազգային ինքնության անքակտելի բաղկացուցիչն է։
Երկու առաջարկներն էլ գրավիչ են նրանով, որ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՆ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»