Խաղողի տերևի պահպանման ամենահեշտ մեթոդը․ ձմռան տոլման ամենահամեղը կլինի
Հայկական գրեթե բոլոր ընտանիքիներում ձմռան պաշար հավաքելը ամառվա օրվա մի մասն է դարձել։ Հայ կանայք հավաքում են, լվանում, չորացնում, պատրաստում, դասավորում և վերջում պարտադիր հիանում մինչ ձմռանն արդեն կճաշակեն ու կվայելեն «ամառվա փուշը»։

Իսկ տոլման հայկական խոհանոցում բոլորովին այլ է։ Ամռանը հատ առ ընտրված խաղողի տերևները, մշակած, խնամած դասավորում ու պահպանվում են ձմեռային տոլմայի համար։ Եվ այսպես, ինչպես գիտեք խաղողի տերևների պահման հազարավոր մեթոդներ կան։ Դրանցից ընտրել ենք ամենահաջողվածներից մեկը և սիրով ներկայացնում ենք։ Այս մեթոդով տերևները պահպանվում են մաքսիմալ թարմ ու բուրավետ։

Անհրաժեշտ է՝
Խաղողի տերևներ
Ջուր
Աղ
2 լ ջրին ավելացնել 2 ճ. գդ. աղ:

Եռացրած ջրի և աղի խառնուրդում լցնել մի քանի տերև և 2 ր եռացնել (ամեն կողմից 1 ր), այսինքն՝ երբ տերևը կփոխի գույնը, դուրս բերել կաթսայից և տեղավորել նախատեսված բանկաներում։ Վերջում գդալով սեղմեք, եթե տեղ կազատվի, ավելացրեք։

Իսկ եթե ջուրը չի ծածկի տերևներին, ավելացրեք։ Ամուր փակեք, շրջված վիճակում թույլ տվեք սառի և վերջ, կարող եք պահպանել։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...