Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0402 հա մակերեսով ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըMoody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա ԿոսՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԱնկլավները՝ Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք. Hetq.amԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանՕմանը և Իրանը մաքսատուրքեր չեն գանձի Հորմուզի նեղուցով անցնելու համարԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովինԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՎաղը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակելՏոկաևը ժամանել է Բրյուսել՝ ԵՄ բարձր ղեկավարության հետ բանակցություններիՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել
Հասարակություն

Հայ-թուրքական գործընթացում Հայաստանի իշխանությունները շարունակում են ձևանալ կույր, խուլ և համր. Ելենա Կիրակոսյան

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հետ.

- Տիկին Կիրակոսյան, Դուք անընդհատ բարձրաձայնում եք բնակչության սոցիալական խնդիրները, մարդկանց ցածր բարեկեցությունն եք մատնանշում, մինչդեռ տնտեսական վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում և իշխանություններն էլ դա անընդհատ հիշատակում են. խոսքը վերաբերում է և՛ տնտեսական աճի ցուցանիշին, և՛ աշխատատեղերի հետ կապված անընդհատ գրանցվող ռեկորդներին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Սկսեմ նրանից, որ բնակչության բարեկեցության մակարդակը ոչ թե ցածր, այլ՝ անընդհատ նվազող տրենդի մեջ է: Եվ դա, որքան զարմանալի լինի, պայմանավորված է նաև Ձեր կողմից մատնանշված տնտեսական աճով: Ավելի ճիշտ՝ այն մոդելով, որով այսօր Հայաստանի տնտեսությունն աճ է ապահովում:  Պարզապես պետք է մի փոքր ուշադիր նայել այդ նույն վիճակագրությանը, և միանգամից պարզ է դառնում, որ աճն ապահովվել է, երևի շատ չսխալվեմ, եթե ասեմ՝ ի հաշիվ բացառապես ծառայությունների և առևտրի ոլորտներում աճի: Իսկ այդ ոլորտի հիմնական շահառուներն այսօր զբոսաշրջիկներն են և ուկրաինական զարգացումների արդյունքում Հայաստան տեղափոխված օտարերկրացիները: Ես չեմ ասում, թե տնտեսությունը դրանից չի շահում, բայց դրանից բխող արդյունավետության բաշխվածությունը հանրության լայն շրջանակներ չի ներառում: Էլ չենք խոսում այդ բաղադրիչից եկող բացասական էֆետների մասին, ինչի արդյունքում նաև մի բան էլ տուժում ենք: Բնակարանների և տների վարձակալության գումարի խայտառակ բարձրացումներն ամենավառ օրինակն են: Ու դա այն դեպքում, երբ մինչ քաղաքացիներն ահազանգում էին, պատկան մարմիններն իրականությունից կտրված հայտարարություններ էին անում, իբրև ոչ մի փոփոխություն չկա: Մեկ այլ օրինակ՝ դրամի գերարժևորումը: Ի՞նչ խնդիրների առաջ դրա արդյունքում կանգնեցին արտահանողները, և դա ի՞նչ խորքային հետևանքներ է դեռ ունենալու տնտեսության համար… այլ դիսկուրս կլիներ, եթե դրանից սպասվող դրական տեղաշարժերը զգայինք, օրինակ, ներմուծվող ապրանքներն էժանանային, մինչդեռ տեսնում ենք, որ դա էլ չկա:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից անընդհատ հիշատակումներին… անկեղծ ասած չունեմ ցանկություն մանրամասն մեկնաբանելու: Բայց մի հանգամանքի վրա, այնուամենայնիվ, կհրավիրեի ուշադրություն: Նույն այդ վերջին 11,8 % տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին խոսողներն, ինչու՞ օրինակ չեն նշում նույն ժամանակահատվածում արձանագրված 8,1 % սպառողական գների ինդեքսի մասին կամ որոշ ուղղություններից Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների կրճատման վերաբերյալ վիճակագրության մասին: Ինչու՞:

- Ներդրումների մասին: Ըստ Ձեզ, ինչու՞ է նման անկում գրանցվել, երբ գոնե այս ուղղությամբ այս կառավարությունը կարծես թե ուշադրություն է դարձնում:

- Նշենք, որ բավական մեծ անկման ֆոնին ՌԴ-ից ստացվող ներդրումների աճ, այնուամենայնիվ, ունենք: Խոշոր անկում է գրանցվել Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի կողմից, Գերմանիայից, եվրոպական այլ երկրներից ներդրումների ծավալը: Ներդրումների անկման պատճառները, կարծում եմ, բազմագործոն են, բայց դրանցում չենք կարող շրջանցել այս իշխանության կողմից ներդրումների հետ կապված անհետևողական, չհաշվարկված գործողությունները, որոնք ուղղակի վնաս էին հասցնում մեր երկրի ներդրումային գրավչությանը: 

Օտարերկրյա կապիտալով աշխատող քանի՞ ներդրումային ծրագրերի հետ կապված սկանդալային գործողություններ իրականացվեցին, որոնց հիմնավոր լինելու հետ կապված մինչ օրս կան բազմաթիվ հարցեր: Հիշենք Ամուլսարի հանքի զարգացումները, Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված հայտարարությունները, Գազպրոմ Արմենիայի, Զանգեզուրի կոմբինատի վերջին անհասկանալի զարգացումները և այլն: Վստահ եմ՝ այս գործողությունները Հայաստանի առանց այն էլ փխրուն ներդրումային գրավչությանը մեծ հարված են հասցրել, նաև ինչի արդյունքների հետ էլ չի բացառվում՝ գործ ունենք:

- Իշխանությունները ներդումների ծավալի մեծացում ակնկալում են հատկապես  խաղաղության օրակարգի կյանքի կոչման արդյունքում: Սակայն Թուրքիան արդեն բացահայտ խոսում է առնվազն մեկ նախապայմանի մասին: Իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է առանց նախապայմանների երկխոսություն վարել: Ի վերջո, ինչի ՞կարող է հանգեցնել այդ գործընթացը:

- Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում են Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու փաստը, այնինչ Էրդողանի վերջին հայտարարությունները կապված հայ-թուրքական գործընթացի հետ երկիմաստ չէին: Այս համատեքստում բավականին հետաքրքիր էր նաև Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ իրենց մոտեցումներն ընդունելի էին նաև Հայաստանի վարչապետի համար: Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չեղավ այս կապակցությամբ: Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ արդյոք բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից դրվող նախապայմանը, որն էրդողանը բավականին հստակ ձևակերպեց (հայ-թուրքական սահմանը չի բացի, քանի դեռ Ադրբեջանի խնդիրները լուծված չեն), ընդունելի է Հայաստանի համար, և ընդհարապես, իրական գործընթացն ի՞նչ տրամաբանությամբ է ընթանում:

Չեմ կարող ասել կոնկրետ ինչից դրդված են Հայաստանի իշխանությունները շարունակում ձևանալ կույր, խուլ և համր, սակայն նման պայմաններով բանակցությունների շարունակությունը հանգեցնելու է նրան, որ հերթական անգամ Հայաստանը գնա միակողմանի, մեր պետության համար բավականին ցավոտ զիջումների: