Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Մամուլի տեսություն

«Արևային վահանակների արտադրություն սկսելը համարձակություն էր, պատասխանատվություն». «Փաստ»

«SolarՕn»-ն արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է Հայաստանում: Արևային այս վահանակներն ունեն բարձր որակ, բարձր արտադրողականություն, բարձր դիմացկունություն, ինչպես նաև 25+ տարվա երաշխիք: Ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը նշում է՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման զարգացումն ապահովվեց 2017 թ.-ի Էներգետիկ փոխհոսքերի օրինագծի ընդունմամբ:
 
«Մեր երկրում օրենքն էր շատ կարևոր ազդակ, որը թույլ տվեց արևային էներգիան զարգանա: Արևային էներգիան շատ օգտակար է, «հարմար», բայց էներգիայի պահպանումը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Մեզ մոտ օրենքը թույլ տվեց յուրաքանչյուր անհատի և բիզնեսի, առանց տարբերության, ունենալ սեփական արևային կայան սեփական կարիքների համար: Թույլ տրվեց արևային կայանը միացնել Հայաստանի էլեկտրական ցանցերին և տարեկան ծախսի չափով արևից ստացված էներգիան մղել ցանցեր, որոնք իրենց վրա են վերցնում այդ էներգիան պահպանելու գործը:
 
Օրենքն ասում է՝ յուրաքանչյուրը կարող է տեղադրել արևային կայան և իր տարեկան ծախսի չափով, այսպես ասենք, ՀԷՑից օգտագործածի չափով էլէներգիան նույն ՀԷՑ-ը պարտավորվում է գնել սակագնի 100 տոկոսի չափով, այսինքն՝ նույն գնով, որով վաճառում է: Հետևաբար՝ դրվեց արևային կայան, որն արտադրում է այնքան էլէներգիա, որքան անհատը կամ բիզնեսը ծախսում է տարվա կտրվածքով, հնարավոր է՝ հոսանքի գումար այլևս չմուծեն, քանի որ արևային կայանը համապատասխան էներգիան արտադրում է և ուղղում ցանցեր: Այն ժամանակվա կառավարության պատրաստակամությունը նման օրենք ընդունելու ազդակ եղավ, որպեսզի մեր կազմակերպությունը կայացնի վահանակների արտադրություն հիմնելու բարդ որոշումը:
 
Վստահություն կար, որ շուկան անընդհատ մեծանալու է, և պետք են լինելու նաև որակյալ արևային վահանակներ ոչ միայն մեր, այլև բոլոր կազմակերպությունների կարիքների համար, որոնք իրականացնում են արևային կայանների կառուցում, տեղադրում և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայրապետյանը:
 
Տեղական վահանակների արտադրություն հիմնելը պատասխանատվություն էր, համարձակություն, ընկերության մարքեթինգի ղեկավարի բնորոշմամբ՝ շատ բարդ աշխատանք: «Եվրոպայում արևային վահանակներ արտադրողներ գրեթե չեն մնացել:
 
Շատ բարդ է իրենց վիճակը, քանի որ չինական որակյալ վահանակների հետ, որոնք ունեն ցածր արժեք, դժվար է մրցակցելը: Դա նաև մեզ է վերաբերում: Բոլոր երկրների մակարդակով Հայաստանում արևային էներգետիկան այնքան զարգացած է, որ համաշխարհային բոլոր նորամուծությունները շատ արագ հայտնվում են մեր շուկայում»,-նշում է մեր զրուցակիցը: Մարդկանց հետաքրքրությունը արևային էներգիայի հանդեպ օրեցօր մեծանում է: «Անհատների և բիզնեսի հետաքրքրությունը շատ մեծ է: Արևային կայան կարող ես տեղադրել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով: Օրինակ՝ կանխիկ տարբերակով վճարում ես կայանի համար, 3-4 տարում այն այնքան արևային էներգիա կարտադրի, որը կապահովի այդ կայանի հետգնումը նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ծախսում եք ինչ-որ գումար, որը ձեզ համար ապահովում է խնայողություններ, իսկ 3-4 տարվա այդ խնայողությունները կայանի ամբողջական արժեքն են: Բայց կա մեկ խնդիր: Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մարդիկ, հատկապես ձմռան ամիսներին, ավելի շատ գումար ծախսում են ոչ թե էլէներգիայի, այլ գազի վճարների համար:
 
Այս պահին ունենք պրոդուկտ, որը թույլ է տալիս արևային էներգիայի ու էլեկտրական ամենաէներգաարդյունավետ սարքավորման միջոցով իրականացնել ոչ միայն արևային կայանի, այլ նաև նմանատիպ էլեկտրական ջեռուցման համակարգի մոնտաժում, որը շահավետ կլինի հատկապես ձմռան ամիսներին՝ ջեռուցման նպատակով գազի համար վճարվելիք գումարը խնայելու իմաստով»,- եզրափակում է Հայկ Հայրապետյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում