Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ Վարդևանյան
Հասարակություն

Կրթության ոլորտի բազմամյա նվիրյալները՝ կեղծ «բարեփոխիչների» թիրախում

Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ նշանակված մանկապարտեզի նախկին վարիչ Քրիստինա Վարդանյանը նշանակումից օրեր անց ազատվել էր աշխատանքից` իր դիմումի համաձայն: Վարդանյանի հեռանալու պատճառ է հանդիսացել իր դեմ կազմակերպված արշավը, որի նախաձեռնողը մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն էր: Ահա իր՝ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը: Գաղտնիք չէ, որ Վահրամ Սողոմոնյանն ակտիվ համագործակցում է մի շարք միջազգային գրանտային կազմակերպությունների հետ, բացի այդ, նա նաև հանդիսանում է քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի մտերիմը: Չի կարելի բացառել, որ այդ հիմնադրամների հետ առնչվող կազմակերպության ղեկավարի՝ Սողոմոնյանի արշավը որոշակի առումով արտահայտում է նաև հանրակրթության վարչության պետի ներքին վախերը, քանի որ վերջինս գուցե ուներ որոշակի մտավախություններ, որ առավել պրոֆեսիոնալ տեղակալի ֆոնին իր հետագա գործունեության հեռանկարները փոքր-ինչ մշուշոտ կդառնան: Միևնույն ժամանակ Սողոմոնյանը մոռանում է հանուն իր կողմից այդքան ջատագովված օբյեկտիվության նշել, որ Քրիստինե Վարդանյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյայի կին, այնուհանդերձ երկար տարիներ աշխատել է հանրակրթության ոլորտում և իր փորձով ու գիտելիքներով միանշանակ համապատասխանում էր այդ պաշտոնին: Ինչ վերաբերվում է Վարդանյանի ամուսնուն, ապա վերջինս իր ոլորտում հայտնի է որպես պրոֆեսիոնալ և սկզբունքային պաշտոնյա: Ի դեպ, հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի ամուսինը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա է՝ ՊՆ-ում, սակայն այս հանգամանքի վրա «օբյեկտիվ» Սողոմոնյանը, չգիտես ինչու, ուշադրություն չի հրավիրում: Քրիստինե Վարդանյանի որոշումը սոցիալական ցանցերի օգտատերերը մեծ ափսոսանքով և վրդովմունքով են ընդունել, արձագանքներից մի քանիսը ներկայացնենք ստորև. Իր հերթին ավելորդ չէ նշել, որ Սողոմոնյանը մշտապես է խառնվում հանրակրթության ոլորտի գործերին: Հեղափոխությունից հետո ԶԼՄ-ին ահազանգած դպրոցների աշխատակիցները պնդում էին, որ միջազգային հիմնադրամների հետ ուղղակիորեն կապ ունեցող անձինք ոլորտում լծվել են ոչ թե դրական փոփոխություններ իրականացնելու, այլ դպրոցների համբավը սևացնելու և «հին» տնօրեններից ազատվելու գործին: Այդ անձանց թվում էր նաև Վահրամ Սողոմոնյանը: Թեև իր քայլերի իրական մոտիվացիաների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իրեն՝ Սողոմոնյանին, այնուամենայնիվ կարելի է նաև որոշակի եզրակացություններ անել, թե ինչու է նա այդքան ժրաջանորեն առաջ քաշում հանրակրթության ոլորտի «բարեփոխումների» իր ծրագրերը՝ երևան բերելով օրակարգեր, որոնց արդյունավետությունը ոլորտի մասնագետների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում...