Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները
Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի է ունեցել «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։
Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։
Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ են ունեցել Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, «Սուրբ Խաչ» երգչախումբը՝ Շահե Քեշիշյանի խմբավարությամբ, ինչպես նաև տաղանդաշատ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, միջազգային հռչակ վայելող ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար՝ դուդուկահար, շվիահար Հելբերտ Ասատրյանը։ Վերջիններս կատարեցին հայ հոգևոր երաժշտության գոհարները, դրանց թվում՝ Մաշտոցյան շարականները, Կոմիտասի հայկական ժամերգության, ինչպես նաև Սայաթ Նովայի գուսանական արվեստի մշակումները և 19-20-րդ դարերի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Համերգին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, եվրախորհրդարանի անդամներ, քաղաքապետներ, մտավորականներ, հասարակական, գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։
«Հայկական ոգին» խորագրով համերգը, հայ երաժշտարվեստի գոհարները Վերսալում անցյալ տարի մեծ հաջողությամբ ներկայացրած անդրանիկ համերգի օրինակով, արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին և ջերմ ընդունելությանը։
Վերսալի պալատի արքայական մատուռում երկրորդ անգամ կազմակերպվող համերգի առաջացրած բարձր գնահատականն ու լայն արձագանքը հաշվի առնելով՝ Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան