Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Մամուլի տեսություն

Արցախում դիմադրության օջախները մարելու անօգուտ ջանքերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 5 ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ու, ըստ այդմ, Ադրբեջանը շարունակաբար սեղմում է Արցախի շուրջ ստեղծված օղակը։ Սկզբից ի հայտ եկան, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստները», որոնք փակեցին Լաչինի միջանցքը։ Ապա Բաքուն պահանջեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից, իսկ Վարդանյանի հրաժարականից հետո Արցախի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլ վատթարացավ։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մի քանի հանդիպումներ կայացան, սակայն Բաքուն փորձեց այդ հանդիպումները ներկայացնել այն կոնտեքստում, թե քայլեր է ձեռնարկում Արցախի վերաինտեգրման ուղղությամբ։

Պատահական չէ, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները Արցախի ներկայացուցիչներին միանգամից սկսեցին հրավիրել Բաքու՝ վերաինտեգրման շուրջ «հերթական քննարկման»: Սակայն արցախյան կողմը կտրականապես հրաժարվեց Բաքվի օրակարգով հանդիպումից՝ շարունակելով պայքարել իր իրավունքների համար։ Այնուհետ Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու գրավեց Արցախի համար հաղորդակցության այլընտրանքային հաղորդակցային ուղի դարձած Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում գտնվող բարձունքն ու վերահսկողության տակ վերցրեց ճանապարհը։ Իսկ ապրիլի վերջին Ադրբեջանը, լիովին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ։

Ու դրանից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված ֆեյք «բնապահպան ակտիվիստներն» անմիջապես հեռացան։ Ադրբեջանի քայլերի արդյունքում Արցախն այսօր տոտալ շրջափակման մեջ է, ու Բաքուն հույս ունի, թե դրանով կարող է կոտրել արցախցիների ոգին, որի արդյունքում ինչ-որ մի պահից կարող է սկսվել Արցախի վերաինտեգրման գործընթացը։ Բայց արցախցին ոչ միայն շարունակում է դիմակայել փորձություններին, այլև առավել վճռական է տրամադրված իր պայքարի հարցում և որևէ կերպ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, չնայած ՀՀ իշխանությունները ձգտում են օգտագործել Արցախի իշխանությունների վրա իրենց ունեցած լծակները և Արցախում մարել դիմադրության բոլոր օջախները, որպեսզի հասնեն իրենց պլանների իրականացմանը, այն է՝ վերջնականապես ազատվել Արցախյան հիմնահարցից, այդուամենայնիվ, Արցախում դեռևս հայրենասեր ուժեր կան, որոնք տրամադրված են պայքարը շարունակելուն։

Այդ ուժերը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, դիմադրության նոր օջախներ ձևավորելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ Եվ խորհրդանշական էր, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Ադրբեջանը ցանկանում է պառակտել Արցախը, ուստի պետք է վճռական լինել պայքարի շարունակականության հարցում։ Պառակտումը հատկապես ներկայիս պայմաններում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար։ ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Օրինակ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը ևս մտադիր է առաջիկայում հանրահավաք հրավիրել, սակայն դրա հիմնական օրակարգը լինելու է իրեն պետնախարար նշանակելու հարցը, քանի որ ներկայացվում է այնպես, թե միայն ինքը կարող է Արցախը դուրս բերել ներկայիս վիճակից։ Պարզ է, որ ՀՀ իշխանությունները և նրանց աջակցությամբ նաև Արցախի իշխանությունները նման քայլերի են դիմում, քանի որ որևէ ազդեցության լծակ չունեն նոր ձևավորվող դիմադրության օջախների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում