Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ
Միջազգային

Նոր հերոսներ, զարգացումներ և մանրամասներ. ինչպես են անցնում «Դեպի ճամբար»- ի նկարահանումները (լուսանկարներ)

Արդեն օրեր շարունակ Բջնիում իրականացվում են «Դեպի ճամբար» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ դերասանական և աշխատանքային անձնակազմը բաղկացած է շուրջ 100 հոգուց, որոնք նաև ապրում են Բջնիում: Tert.am Life-ը ուղևորվել է Բջնի՝ ներկա գտնվելով նկարահանումներին և ներկայացնում է նոր հերոսներին, բացահայտում այս եթերաշրջանի զարգացումները՝ ներկայացնելով ֆոտոշարք:

Նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը հենց «ճամբարի սրտում» ներկայացրեց մեզ նոր եթերաշրջանի մանրամասները և ընդգծեց նման նախագծի կարևորությունը, որ երեխաների, դպրոցականների համար պետք է լինի նման նախագիծ:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չէր ցանկանում նկարահանվել այս եթերաշրջանում:

«Ես գիտակցում եմ, որ ամեն բան հավերժ չէ և գալիս է փուլ, երբ պետք է լինի սերնդափոխություն: Մենք ներգրավվել ենք նոր դերասանների, փոխվել են ջոկատավարները, որոնք նախկինում մարմնավորում էին ճամբարականների: Մի փոքր բարդ աշխատանք է տարվում սցենարական առումով, քանի որ այստեղ մենք գործ ունենք դերասանական մեծ անձնակազմի հետ, որոնք երեխաներ են: Ես և Գարիկ Սեփխանյանը ժամեր շարունակ նստում ենք սենյակում՝ զբաղվելով սցենարական աշխատանքով»,- նշեց Գրիգոր Դանիելյանը:

Ինչպես նշեցինք նկարահանման հրապարակում երեխաներ են, որոնք նաև Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ստուդիայի սաներն են:

«Մենք ունենք երկար տարիների փորձ երեխաների հետ աշխատանքի հարցում, մենք այս անձնակազմի հետ նաև աշխատում ենք Երևանում և նրանք լավ գիտեն՝ ինչու են եկել, ինչ նպատակ ունենք և ինչպես պետք է իրենց պահեն: Մենք ապահովվում ենք իրենց անվտանգությունը, նրանք նկարահանվելուն զուգընթաց նաև այստեղ հանգստանում են: Կարևոր է, որ այն ամենն ինչ նրանք սովորում են ստուդիայում կարողանան կիրառել նկարահանման հրապարակում»,- ժպիտով պատասխանեց Գրիգոր Դանիելյանը: 

Այս եթերաշջրանում մենք չենք տեսնելու նախորդ ջոկատավարներին, որոնց մարմնավորում էին Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը և Գոռ Հակոբյանը: Այս եթերաշրջանում ջոկատավարների դերում են երիտասարդ դերասաններ, որոնք նախկինում եղել են ճամբարականներ: 4 դերասանները՝  Հայկուհի Ղուլյանը,Լեո Հայրապետյանը, Գևորգ Մարգարյանը և Վերոնիկա Կիրակոսյանը մեծ ոգևորությամբ են մասնակցում նկարահանումների և ճամբարի գողտրիկ անկյունում նրանք պատրաստակամորեն պատմեցին իրենց հույզերի, ներքին կոնֆլիկտների և նկարահանումների մասին:

Դերասանները միահամուռ կերպով նշեցին, որ իրենք լիահույս են, որ այս եթերաշրջանում կլինեն ջոկատավարներ, չնայած թերահավատորեն էին մոտենում այդ ամենին: 

«Գևորգի տատին միշտ ասում էր, որ սպասեք շուտով դուք եք լինելու ջոկատավարները, իսկ մենք չէինք հավատում, բայց եկավ պահն ու մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում նկարահանումներին, երեխաների հետ աշխատանքին: Մեր ռեժիսորն այս անգամ այլ մոտեցումներով է աշխատում և երկար տեսարաններ ենք ունենում առանց դադարների և սա հետաքրքիր փորձ է»,- ասաց Լեո Հայրապետյանը: 

Հայկուհի Ղուլյանը քննաշրջանին զուգընթաց է մասնակցում նկարահանումներին և նշում է, որ դա խոչընդոտներ չի ստեղծում:

«Մենք աշխատում ենք մի միջավայրում, որտեղ բոլորը մեր ընտանիքի անդամներն են, որոնք կարևորում են մեր քաղաք գնալը և վերադարձը: Աշխատանքը շատ հետաքրքիր է և մենք լիովին այս գործընթացի մեջ ենք, քանի որ այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում և աննկարագրելի են հույզերը, երբ ռեժիսորը դրական գնահատական է տալիս՝ ոգեշնչելով մեզ»,- նշեց Հայկուհի Ղուլյանը: 

Գևորգ Մարգարյանն անկեղծացավ՝ պատմելով ներքին միջավայրի և ընկերների արձագանքի մասին, երբ նրանք իմացան, որ այս տարի հենց այս 4 դերասաններն են լինելու ջոկատավարի դերում:

«Մենք ընկերներ ենք և սովորում ենք նույն ստուդիայում, մենք ինտենսիվ աշխատում ենք դասախոսների հետ, որոնք գիտեն մեր հնարավորությունները: Առաջին օրերի ընթացքում մտավախություններ ունեինք՝ ինչպես կընդունեն մեր կարգավիճակը, բայց ամեն բան հարթ էր: Հետաքրքիր է, որ հեռուստադիտողը տեսնում է մի ճամբարի մասին նախագիծ, բայց, քանի որ մենք ապրում ենք այստեղ մենք էլ մեր «սերիալն» ունենք իրական կյանքում և այս հույզերը մի տարի շարունակ պատմում ենք բոլորին»,- մանրամասնեց Գևորգ Մարգարյանը: 

Վերոնիկա Կիրակոսյանը նշեց, որ դժվարությունները սիրով են հաղթահարում և հետագայում ամիսներ շարունակ հիշում հենց այս նկարահանումներն ու օրերը:

«Սենյակում ապրում ենք 8 աղջիկներով և դա մարտահրավեր է, քանի որ դասական աղջիկների կարգավիճակում ենք, երբ պետք է շուտ զարթնենք, պատրաստվենք: Այնուամենայնիվ այս ամենն իր հետաքրքրությունն ունի և տևական ժամանակ սպասում էինք նկարահանումների մեկնարկին»,- նշեց երիտասարդ դերասանուհին: 

Այս տարի ֆիզղեկի դերը կերտելու է դերասան Արմեն Սողոյանը, որը հենց ֆուտբոլի դաշտում զրուցեց մեզ հետ՝ պատմելով իր կերպարի առանձնահատկությունների և երեխաների հետ աշխատանքի մասին:

«Շատ հետաքրքիր փորձ է, երբ աշխատում ես երեխաների հետ, քանի որ առօրյայում ևս ես մարզում եմ երեխաների, բայց այստեղ նկարահանումներ են և սերունդը լավն է, աշխատասեր, մենք լսում ենք և հասկանում միմյանք: Նախորդ եթերաշրջաններում ֆիզղեկի դերում էր Ռաֆայել Երանոսյանը, որն ուներ հումորային խառնվածք, բայց իմ կերտած կերպարի մեջ կա լրջություն»,- ասաց Արմեն Սողոյանը: 

Ճամբարի գեղարվեստական ղեկավարի դերում է Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է տևական դադարից հետո:

«Հետաքրքիր էր վերադառնալ եթեր և հենց այս միջավայր, որտեղ նախկինում աշխատել էի: Այս եթերաշրջանի ընթացքում մենք կտեսնենք այլ զարգացումներ, նոր գույներ, երկխոսություններ, քանի որ ֆիզղեկի դերում է Արմեն Սողոյանը և բնականաբար փոխվել են գեղարվեստական ղեկավարի և ֆիզղեկի հարաբերությունները»,- ասաց Աննա Մանուչարյանը:

Նոր հերոսներից մեկին էլ մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը:

«Հետաքրքիր կերպար է իր խառնվածքով, մոտեցումներով և հետաքրքիր է նաև այս փորձը, երբ նկարահանումներն ամբողջությամբ իրականացվում են Բջնիում և այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում: Կերպարը նոր է և չեմ ցանկանում շատ փակագծեր բացել»,- եզրափակեց դերասանուհին: 

 

 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան