Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 93.529.6 հազ. ՀՀ դրամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների բանակցությունների արդյունքում ՀՀ-ին առաջարկվել է ֆիլմերի թվայնացման և վերականգնման ծառայությունների մատուցման նվազեցված սակագներ: Միաժամանակ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման և վերականգնաման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Նշված արդյունավետ համագործակցությունների արդյունքում կինոժառանգության պահպանման համար նախատեսված ծախսերի տնտեսում է կատարվել:
Կարևորելով Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակները, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2024թ-ին նշվելու են Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանները և այդ շրջանակում միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված են հայկական կինոժառանգության ցուցադրություններ՝ որոշվել է թվայնացնել և վերականգնել ավելի մեծ թվով ֆիլմեր։
Այսպիսով՝ ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի բյուջեով պլանավորված «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում հաստատված 6 ֆիլմի փոխարեն թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ»:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը