Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Ձյուն է,  քայլում եմ, մամ, մեկ է՝ հասնելու եմ․․․

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շատ են գրում, խոսում, որ անգամ ամենածանր ողբերգությունն  մի քանի օր հետո մոռանում ենք։ Ճշմարտություն կա, բայց անտեսվում է մի կարևոր հանգամանք՝ վերջին տարիներին ցավը մոռացվում է նոր ցավով։ Ասես մի աներևույթ ձեռք կա, որ հայ ժողովրդի ցավը ցավով է հանում։ Ինչևէ, հիշեցնեմ  ձնահյուսի տակ մնացած երիտասարդի՝ Բենիամին Մանուչարյանի  մասին։ Մյուս քննությունների ընթացքը տեսնելով, չեմ բացառում, որ զինվորի մահվան մեջ էլ իրական մեղավորները դուրս կսպրդվեն։  

Մեղավոր է եղանակը, եղանակային պայմանները, մեղավոր է զինվորը , որ այդ բուքին ճանապարհ է ընկել, որ տուն գնա, հասնի ծնողներին մեղավոր է ձյունը, մեղավոր են ծնողները, որ զորացրվելու օրը խնջույք են կազմակերպել ու սպասել իրենց որդուն, մեղավոր են բոլորը, բայց ոչ հրամանատարական կազմը, ոչ այն պատասխանատուները, որոնց «պահ է տրվել երեխան, զինվորը»։

Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ վարկած կա, որ եղել է արտաքին ճնշում։ Նախարարը գոնե պատկերացնում է, որ եթե նույնիսկ իր վարկածը ճիշտ լինի, դա խայտառակություն է հրամանատարության համար։ «Արտաքին աննշան ճնշումներին»  չդիմակայող հրամանատարությունն ինչպե՞ս կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Գուցե դրանով է բացատրվում  մեր երկրի  պարտության պատճառը։ Սա ընդամենն իր հայտարարությունից արվող եզրահանգում է։ Ասենք թե եղել է արտաքին ճնշում, ասենք թե ճշմարտություն է, որ  20- ամյա զինվորը գնացել է ընկերներին հրաժեշտ տալու, բա ղեկավարությունն ու՞ր էր։ Այսինքն յուրաքանյուր զինվոր ինքնագլուխ կարող է անել այն, ինչ խելքին փչի՞։ Մայրն առավոտյան ժամը 11։ 30 զրուցել է տղայի հետ։ Հարցրել է ՝ այդ ի՞նչ ձայներ են, տղան ասել է՝ «Բա՝ ձյուն է, քայլում եմ, մամ, հեչ չմտածես, մեկ է՝ հասնելու եմ»։

Պապիկյանը ցուցում է տալիս․ «Հորդորում եմ մեր քաղաքացիներին, բոլոր զինծառայողների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից և ստիպել կատարել արարքներ, որոնք նրանք իրավունք չունեն անել»։ Զինվորը մնացել է ձյունահյուսի տալ ու մահացել։ Առաջինը, որ ոչ մի հետաքննություն չի պահանջում, այն է, որ չի ապահովվել զինվորի անվտանգությունը։ Բանակում ոչ մարտական պայմաններում մեկ շաբաթվա ընթացքում  երեք զինվորի մահ է գրանցվել։ Ո՞վ է մեղավոր՝ զինվո՞րը, արտաքին ճնշու՞մը, ծնո՞ղը թե բարձիթողի վիճակը։ 15 զինվոր մոխրացան, ո՞վ էր մեղավոր։ Բոլոր մեղավորներից առաջ պիտի արձանագրել, որ կազմը իր տեղում չէ։ Որ վերադաս կազմը կարգուկանոնը խստացնելու, հրամանատարական կազմին «մտրակելու փոխարեն» , հորդորում է, որ սպաներին բան չասեն։ Իրեն բան  չեն ասում, ինքն էլ իր սպայական կազմին բան  չի ասում։ Երբ երկրի անվտանգությունը խարխլված է, անվտանգություն պահանջել  զինվորի կյանքի համար, անհեթեթություն է։ 

«Ձյուն է, քայլում եմ, մեկ է՝ հասնելու եմ․․․»,- տղայի այս խոսքերը ամեն ձյան հետ ծնողները հիշելու ու սպասելու են․․․ 

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդել է, որ Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՊՆ զինծառայող Բենիամին Մանուչարյանի հետ։