Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունը
Հասարակություն

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հայտարարությունը

Վերջին օրերին լրատվական դաշտում շրջանառվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների զեկույցը, որը վերաբերում է Սյունիքի մարզի բնակավայրերում շրջակա միջավայրի ու կենսաբանական նմուշների ուսումնասիրությանը, պարունակում է ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ, գիտականորեն չհիմնավորված պնդումներ և միտումնավոր կեղծիք տարածելու տպավորություն է թողնում։

«Առնիկա» կազմակերպությունը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձ է անում վարկաբեկել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նախկինում առիթ է ունեցել ահազանգել այդ մասին, և ստիպված է դարձյալ հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։  

«Առնիկա»-ն ողջ Սյունիքի մարզից վերցված 20 նմուշի և մեկանգամյա մեզի անալիզների հիման վրա արել է աղճատված, հակասական եզրակացություններ, որոնք ոչ մի գիտական բացահայտում չեն անում, նմուշառման և գիտական հետազոտության չափանիշներին չեն համապատասխանում, բայց հանրության մոտ կարող են տագնապ ստեղծել, իսկ Հայաստանը ներկայացնել որպես աղտոտման աղբյուր։ Մինչդեռ իրականացված ուսումնասիրությունները կատարվել են նմանատիպ հետազոտությունների համար ընդունված մի շարք գիտական և մեթոդաբանական սկզբունքների խախտմամբ կամ ոչ բավարար կիրառմամբ:

Մի քանի պարզ օրինակ. «հետազոտողները» «հայտնաբերել են» մկնդեղի բարձր կոնցենտրացիա հողում, սակայն չեն հայտնաբերել այլ մետաղների բարձր կոնցենտրացիա։ Բանն այն է, որ ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ո՛չ Կապանի լեռնահարստացման, ո՛չ Ագարակի կամ տարածաշրջանի այլ հանքի արտադրական պրոցնեսները չէին կարող ավելացնել մկնդեղի պարունակությունը հողում։ Դրանք կարող են լինել կամ բնական կոնցենտրացիաներ, կամ այլ քիմիական ազդեցության հետևանքներ, որոնք կապ չունեն հանքերի արտադրական պրոցեսի հետ։

Եվ կամ՝ «Մեզում հայտնաբերվել է մոլիբդեն» նախադասությունը կարող է վախեցնել միայն անտեղյակ մարդուն, և տպավորություն է ստեղծվում, որ «Առնիկա»-ն, հենց այդ նպատակն ունի։ Մոլիբդեն կա գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, անկախ տարածաշրջանից։ Մոլիբդենը, որպես սննդային հավելում ներառված է վիտամինային կամ այլ հավելումային հաբերում՝ օրգանիզմում մոլիբդենի պակասը լրցանելու համար։ Իսկ թե ինչ կոնցենտրացիաներով այն կարող է հայտնաբերվել բարձր միներալիզացիա ունեցող տարածաշրջաններում և որն է կոնցենտրացիայի աղբյուրը, կարող են բացատրել միայն իրապես գիտական հետազոտությունները։ Այս «հետազոտությունը» հեռու է այդպիսին լինելուց։

«Առնիկա»-ն, կամ չիմացության, կամ դիտավորության հետևանքով նաև չի տարանջատել, օրինակ՝ ճանապարհամերձ հատվածներում գետնին նստած փոշին մարդու շնչառական ուղիներ թափանցելու ունակ օդային մասնիկներից։ Գետնին նստած հողը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես շնչառական ռիսկ։

Այսպիսի օրինակները շատ են։

Ամփոփելով՝ սահմանափակ թվով և տարածական առումով ոչ բավարար ներկայացուցչական նմուշները, սեզոնային և երկարաժամկետ դիտարկումների բացակայությունը, բնական երկրաքիմիական ֆոնի ոչ բավարար տարանջատումը հնարավոր մարդածին ազդեցությունից, նստած և շնչառելի փոշու միջև սկզբունքային տարբերությունների ոչ լիարժեք հաշվառումը, ինչպես նաև կենսանմուշներում հայտնաբերված տարրերի աղբյուրների և ազդեցության ուղիների չնույնականացումը  հիմք չեն տալիս արձանագրված բնապահպանական կամ կենսաբանական ցուցանիշների միջև գիտականորեն հիմնավորված պատճառահետևանքային կապ հաստատելու համար, ինչն ընդունում են նույնիսկ «հետազոտության» հեղինակները։

Բաց են մնում հարցերը՝ ունե՞ն արդյոք նշված կազմակերպությունները կոնսաբանական նմուշառման և կենսանմուշներ ՀՀ-ից դուրս տեղափոխելու օրինական թույլտվություններ, պահպանվե՞լ են արդյոք տեղափոխման և հետազոտման նորմերը։

Սյունիքի մարզում գործող ոլորտի խոշորագույն ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ օրենսդրության և ստանդարտների խիստ պահպանմամբ։ Ընկերություններն իրականացնում են շրջակա միջավայրի շուրջօրյա, բազմակետային և բազմամյա մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են օրենքով նախատեսված հարթակներում և կամավոր հաշվետվություններում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը։

Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում է գիտական պատասխանատվություն, համակարգված պետական-մասնագիտական մոնիտորինգ և բազմագործոն վերլուծություն։ Մենք կոչ ենք անում պետական լիազոր  մարմիններին հետամուտ լիներ այս կազմակերպության գործունեության վերահսկողությանը ՀՀ տարածքում։

ԶԼՄ-ների մեր գործընկերներին խնդրում ենք չտրվել կասկածելի նպատակներ ունեցող արտերկրյա կազմակերպությունների մանիպուլյացիաներին։ Հարցերի դեպքում, միշտ պատրաստ ենք կազմակերպել համապատասխան մասնագետների հետ հանդիպում։