ԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում խոլերայի լուրջ բռնկման մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և մահվան 700 դեպք. այս հիվանդության՝ այլ երկրներ տարածվելու վտանգը շատ մեծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական։
«Այս տարվա առաջին չորս շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանի 10 երկրներ հաղորդել են հիվանդության ավելի քան 26 հազար դեպքի և մահվան 700 դեպքի մասին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2023 թվականի այդ նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը», - ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բրական հավելել է, որ ներկայում բռնկումներ են դիտվում Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում և Նիգերիայում։
«Առկա է այլ երկրներում հիվանդության հետագա տարածման մեծ վտանգ, հատկապես վարակի փոխանցման այս պիկային սեզոնի ընթացքում», - ընդգծել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված սննդամթերքի կամ ջրի՝ օրգանիզմ թափանցելու միջոցով: Խոլերան կարող է առաջացնել ծանր, սուր ջրային լուծ, իսկ այս հիվանդության ծանր ձևը բուժման բացակայության դեպքում կարող է մի քանի ժամ անց մահվան ելքով ավարտվել:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան